Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա

Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա

Wed, 28 Oct 2026 11:33:10 +0400


Հայաստանին պետք է հեռացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քանի որ նա չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է նրա հետ համաձայնեցնել բոլոր որոշումները։ Այս մասին РИА Новости-ին ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Եթե նրանք կասեցնում են իրենց մասնակցությունը, բայց դուրս չեն գալիս կազմակերպությունից, ապա մնում են ՀԱՊԿ լիիրավ անդամ։ Եթե նրանք ՀԱՊԿ լիիրավ անդամ են, նշանակում է՝ բոլոր որոշումները, իսկ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, պետք է ընդունվեն՝ հաշվի առնելով նրանց դիրքորոշումները։ Իսկ այդ դիրքորոշումն այսօր, ըստ էության, արդեն հակասում է ՀԱՊԿ-ում իրականացվող գործողություններին»,- պարզաբանել է Բորդյուժան։

Նրա կարծիքով՝ Երևանի կողմից պատշաճ քայլ կլիներ ՀԱՊԿ-ից ամբողջությամբ դուրս գալը, իսկ եթե Հայաստանը դա չի անում, ապա նրան պետք է ընդհանրապես հեռացնել ՀԱՊԿ-ից։

«Ես նրանց կհեռացնեի։ Անդամավճարները չեն վճարում, մասնակցություն չեն ունենում։ Եթե լուրջ մոտենանք հարցին, ապա նրանք պարզապես պետք է դուրս գան կազմակերպությունից, եթե լուրջ գործընկերներ են։ Բայց քանի որ նրանց դիրքորոշումը երկակի է՝ չեն ցանկանում դուրս գալ, չեն ցանկանում աշխատել, չեն մասնակցում և չեն ուզում մասնակցել, նրանց պետք է հեռացնել»,- նշել է Բորդյուժան։

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության անդամակցությունը սառեցված է:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան Thu, 29 Oct 2026 23:51:51…

57 րոպե ago

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա Thu, 29 Oct 2026 23:48:51 +0400 Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում…

1 ժամ ago

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին Thu, 29 Oct 2026 23:45:13…

1 ժամ ago

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400 Ախր անհարմար…

1 ժամ ago

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի Thu, 29 Oct 2026 23:30:53 +0400 Acura NSX եզակի ռոդստեր…

1 ժամ ago

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին Thu, 29 Oct 2026 23:23:35 +0400 ԱՄՆ նախկին նախագահ Բարաք…

1 ժամ ago