Փաշինյանը գլխացավանքի մեջ է․․․

Փաշինյանը գլխացավանքի մեջ է․․․

Wed, 28 Oct 2026 13:45:17 +0400


ՏԻՄ ընտրություններում այնպիսի տոկոսներ են գրանցվել՝ 96, 94, 92, երբեմն էլ 90, որ նույնիսկ ամենահամարձակ սոցհարցումն է կարմրում։ Փաշինյանն էլ երևի չէր պատկերացնում, որ նման արդյունքներ կգրանցվեն, ու ստիպված խոստովանեց՝ այնքան էլ երջանիկ չեմ այդ թվերից։

Թիմակիցները, սակայն, երջանիկ անգիտության մեջ են։ Տեսա՞ք՝ Կիրանցում, Սյունիքում ու այլուր ամեն ինչ լավ է։ Ժողովուրդը գոհ է, որ տունուտեղ, հող է հանձնում, ու իշխանությանն այդքան բարձր տոկոսներով է քվեարկում։
Այս ամենն, իհարկե, մեզ համար չէ, Ալիևի համար է արվում։ Մի բան չէին կանխատեսել, որ Ալիևն էլ այդքան երջանիկ չէ Փաշինյանի ներկայացրած թվերից։ Ալիևը Փաշինյանին չի հարցնի.
-Եթե այդքան լավ ձայն հավաքող էիր, ինչո՞ւ սահմանադրական մեծամասնություն չստացար։

Չի ասի՝ եթե մի տեղում 94 տոկոս ես հավաքում, մյուսում՝ 92, երրորդում՝ 90, մնում է այդ տեղերը միացնել իրար, ու պատրաստ է սահմանադրական մեծամասնությունը։ Բա ինչո՞ւ չստացվեց։

Ալիևը չի հարցնի, որովհետև գիտի՝ ՏԻՄ ընտրություններին մարդիկ ընտրում են ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ իրենց քաղաքապետին կամ համայնքապետին։ Մարդիկ մտածում են՝ դե, մեր քաղաքապետն ի՞նչ մեղավոր է, Նիկոլն է մեղավոր։
Փաշինյանին թվում էր, թե այդ թվերով Ալիևին կցնցի։ Բայց Ալիևը կարող է բոլորովին այլ եզրակացություն անել.
-Նիկոլ, տեսնո՞ւմ ես՝ քո իշխանության օրոք քաղաքապետերն ու համայնքապետերը 90-94 տոկոս են հավաքում։ Ուրեմն ժողովուրդը դեռ մարդկանց վստահում է։ Միայն թե քեզ չի վստահում։ Քո թիմակիցներն էլ այդ թվերը քո հաղթանակն են համարում։ Բայց եթե այդպես է, ինչո՞ւ այդքան վստահող ժողովուրդը քեզ սահմանադրական մեծամասնություն չտվեց։

Պարզվում է՝ մարդիկ քո դեմ են, բայց իրենց քաղաքապետի դեմ չեն։ Ու դու հիմա ուրիշների հավաքած տոկոսներով ես փորձում ապացուցել քո ժողովրդականությունը։

Ահա թե ինչու այդ բարձր տոկոսները Փաշինյանի համար ոչ թե հպարտանալու առիթ են, այլ գլխացավանք։ Քաղաքապետի 94 տոկոսը դեռ Փաշինյանի 94 տոկոսը չէ։ Իսկ ուրիշի հաղթանակը սեփականը համարելը քաղաքական թվաբանության ամենահին սխալն է։ Փաշինյանին անհանգստացնում, որ այդ 94 տոկոսը հավաքել էր ոչ թե ինքը, այլ քաղաքապետը, համայնքապետը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան Thu, 29 Oct 2026 23:51:51…

4 ժամ ago

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա Thu, 29 Oct 2026 23:48:51 +0400 Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում…

4 ժամ ago

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին Thu, 29 Oct 2026 23:45:13…

4 ժամ ago

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400 Ախր անհարմար…

4 ժամ ago

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի Thu, 29 Oct 2026 23:30:53 +0400 Acura NSX եզակի ռոդստեր…

4 ժամ ago

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին Thu, 29 Oct 2026 23:23:35 +0400 ԱՄՆ նախկին նախագահ Բարաք…

4 ժամ ago