Միրզոյանը՝ գերիների հարցի մասին

Միրզոյանը՝ գերիների հարցի մասին

Wed, 28 Oct 2026 17:49:14 +0400


Հայ գերիների ազատ արձակման հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում շարունակում է մնալ, սակայն երրորդ երկրների միջոցով առայժմ հնարավոր չի եղել հասնել արդյունքի։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին։

Նախարարը նշել է, որ գերիների հարցի շուրջ աշխատանքների արդյունավետությունը գնահատվում է կոնկրետ արդյունքով՝ արդյոք պահվող անձինք ազատ են արձակվում, թե ոչ։ Նրա խոսքով՝ Հայաստանը դիմել է նաև երրորդ երկրներին, սակայն այդ ջանքերը դեռևս արդյունք չեն տվել։ Միրզոյանը հրաժարվել է նշել այդ երկրների անունները՝ ընդգծելով, որ նրանց հետ աշխատանքները շարունակվելու են։

Լիլիթ Գալստյանը հարց է բարձրացրել, թե արդյոք ստեղծված իրավիճակը չի վկայում Հայաստանի դիվանագիտական մեկուսացման մասին՝ հակադրելով այն իշխանությունների՝ խաղաղության հաստատված լինելու վերաբերյալ հայտարարություններին։
Ի պատասխան՝ Միրզոյանը պարզաբանել է, որ համապատասխան հորդորները հասցեագրվել են ոչ թե Հայաստանին, այլ երրորդ երկրներին։ Նա ընդգծել է, որ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և այդ հարցի լուծման հիմնական ճանապարհը Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությունն է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չորս ղեկավար, չորս ժամանակաշրջան, բայց տարբեր սկզբունքներ

Չորս ղեկավար, չորս ժամանակաշրջան, բայց տարբեր սկզբունքներ Thu, 29 Oct 2026 00:05:13 +0400 Հայաստանն իր…

4 ժամ ago

Արքայազն Հարիի աներոջը կասկածում են մանկապղծության մեջ

Արքայազն Հարիի աներոջը կասկածում են մանկապղծության մեջ Thu, 29 Oct 2026 00:00:26 +0400 Արքայազն Հարիի…

4 ժամ ago

Ամերիկյան պետական պարտքը նոր ռեկորդ է գրանցել

Ամերիկյան պետական պարտքը նոր ռեկորդ է գրանցել Wed, 28 Oct 2026 23:55:54 +0400 ԱՄՆ պետական…

4 ժամ ago

40 օր Խաղաղ օվկիանոսում «թափառելուց» հետո փրկվել է

40 օր Խաղաղ օվկիանոսում «թափառելուց» հետո փրկվել է Wed, 28 Oct 2026 23:45:18 +0400 Ձկնորսները…

4 ժամ ago

Մուսոլինիի ֆուտբոլիստ ծոռը գոլ է խփել

Մուսոլինիի ֆուտբոլիստ ծոռը գոլ է խփել Wed, 28 Oct 2026 23:30:58 +0400 Նախօրեին, Իտալիայի Ֆուտբոլի…

5 ժամ ago

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Wed, 28 Oct 2026 23:28:31 +0400 «Գազպրոմ…

5 ժամ ago