ԹՐԻՓՓ-ի երկաթգիծը կկառուցվի խորհրդային տարիների երկաթուղու տարածքում

ԹՐԻՓՓ-ի երկաթգիծը կկառուցվի խորհրդային տարիների երկաթուղու տարածքում

Wed, 28 Oct 2026 17:46:47 +0400


ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում նախատեսվող երկաթգծի երթուղին կանցնի խորհրդային տարիներին երկաթուղու համար օգտագործված տարածքով։ Այն կունենա շուրջ 42 կմ երկարություն և կձգվի Արաքսի հովտով։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին՝ նախագծի տարածքային ընդգրկման վերաբերյալ՝ Գրիգորյանը նշել է, որ երկաթգծի հատվածում մասնավոր հողեր չկան, իսկ երկաթուղին նախատեսվում է կառուցել որպես մեկգիծ, տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածք։

Ավտոճանապարհի վերջնական երթուղին և տեխնիկական բնութագրերը դեռ հստակեցված չեն։ Փոխվարչապետի խոսքով՝ Նախիջևանի հատվածում աշխարհագրական պայմանները բարդացնում են միացման հնարավորությունները, ուստի անհրաժեշտ են լրացուցիչ տեխնիկական ուսումնասիրություններ, այդ թվում՝ թունելների կառուցման տարբերակի գնահատում։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նշել է, որ նախագծի լայնության վերաբերյալ հարցերը կարող են պայմանավորված լինել այն ընկալմամբ, թե խոսքը տարածքի՝ այլ պետության վարձակալության հանձնելու մասին է։

Մհեր Գրիգորյանը պարզաբանել է, որ ԹՐԻՓՓ-ը վերաբերում է կոնցեսիոն իրավունքներին, որոնք սահմանում են ենթակառուցվածքների շահագործման պայմաններն ու ժամկետները։ Նրա խոսքով՝ քննարկվում է 5-6 հնարավոր ենթակառուցվածքների շահագործման իրավունքի տրամադրումը, իսկ դրանց տեղադիրքերը կարող են տարբեր լինել։ Այդ պատճառով նախագծի միասնական լայնություն նշելն այս փուլում հնարավոր չէ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ասում է` բոլոր նրանք, ովքեր չեն զոհվել, ինձ հարցեր տալու իրավունք չունեն

«Հրապարակ»․ Ասում է` բոլոր նրանք, ովքեր չեն զոհվել, ինձ հարցեր տալու իրավունք չունեն Fri, 20…

19 րոպե ago

Զելենսկուն կոչ է արել

Զելենսկուն կոչ է արել Fri, 20 Nov 2026 09:30:54 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի…

34 րոպե ago

«Հրապարակ». Լափի համար հայրենիք ուրացողը բոլորին լափելու մեջ է մեղադրում

«Հրապարակ». Լափի համար հայրենիք ուրացողը բոլորին լափելու մեջ է մեղադրում Fri, 20 Nov 2026 09:15:44…

49 րոպե ago

Աբառոտկայի մեծ վարպետը

Աբառոտկայի մեծ վարպետը Fri, 20 Nov 2026 09:00:36 +0400 Ուշագրավ մարտավարություն է ընտրել Նիկոլ Փաշինյանը:…

1 ժամ ago

«Հրապարակ». Իմ կարծիքով, շատ են սիրում ինձ՝ մեր Քաջո են ասում

«Հրապարակ». Իմ կարծիքով, շատ են սիրում ինձ՝ մեր Քաջո են ասում Fri, 20 Nov 2026…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է

«Հրապարակ»․ Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է Fri, 20 Nov 2026 08:15:24 +0400 Մեր տեղեկություններով, հոկտեմբերի…

2 ժամ ago