Օսիպ Մանդելշտամ՝ «Ճամփորդություն դեպի Հայաստան»

Օսիպ Մանդելշտամ՝ «Ճամփորդություն դեպի Հայաստան»

Wed, 28 Oct 2026 21:00:46 +0400


Ռուս հայտնի գրող Օսիպ Մանդելշտամի գործերի՝ Հայաստանում հրատարակությունը ոչ միայն սովետահայ գրականության եւ գրատպության պատմության առանձին դրվագ է, այլ նաեւ՝ վկայություն, թե որքան բարդ են եղել այն ժամանակներում գրականության, գրաքննության եւ պատմական հիշողության հարաբերությունները։ Մանդելշտամի՝ 1930 թվականին Հայաստան կատարած այցը խոր ազդեցություն է թողել նրա ստեղծագործությունների վրա։ Հնամենի երկրիս ստացած տպավորությունները դարձել են «Հայաստան» բանաստեղծական շարքի եւ «Ճամփորդություն դեպի Հայաստան» ակնարկաշարի հիմք, որում հայկական պատմական ժառանգությունը, հայոց լեզուն եւ մշակույթը հառնել են 20-րդ դարի ռուս մեծագույն պոետներից մեկի հայացքով։

Եվ ահա, 1967 թվականին «Լիտերատուրնայա Արմենիան» հրապարակում է «Ճամփորդություն դեպի Հայաստան» ակնարկը՝ բանաստեղծ Գեւորգ Էմինի առաջաբանով եւ Նադեժդա Մանդելշտամի՝ պոետի այրու վերջաբանով։ Այդ հրապարակումը կարեւոր քայլ է դառնում բանաստեղծի անունը սովետական մշակութային տարածք վերադարձնելու գործում։ Երեւանում առաջանում է միտք՝ պատրաստել առանձին գիրք՝ նվիրված Մանդելշտամի հայկական թեմատիկայով գրված գործերին։ Նախաձեռնողը գրականագետ եւ թարգմանիչ Լեւոն Մկրտչյանն էր։ Նա առաջարկում է Արսենի Տարկովսկուն՝ ապագա գրքի համար նախաբան գրել։ Վերջինս էնտուզիազմով արձագանքում է, սակայն նախագիծը հանդիպում է բարդությունների։ Չեն կարողանում համաձայնեցնել գրքի ընդհանուր կոնցեպցիան եւ առաջաբանի հոդվածի հեղինակի հարցը։

1960-ականների վերջերին նախատեսված հրատարակությունն այդպես էլ չի կայանում։ Միայն 1989 թվականին «Խորհրդային գրող» հրատարակչությունը հրատարակում է Օսիպ Մանդելշտամի գիրքը՝ Նատալյա Գոնչար-Խանջյանի առաջաբանով։ Ժողովածուի մեջ մտնում են բանաստեղծություններ, արձակ եւ ճամփորդական նոթագրություններ։ 382 էջանոց գիրքը դառնում է կարեւոր իրադարձություն, քանի որ արդեն սկսվել էր պերեստրոյկան, եւ նախկինում արգելված գրականությունը վերադառնում էր ընթերցողի սեղանին։ Բացի այդ՝ Հայաստանը Մանդելշտամի համար ոչ թե վայր էր, որտեղով նա ճամփորդել էր, այլ գեղարվեստական նորոգության եւ խոր մշակութային տպավորությունների ու ներշնչանքի աղբյուր։ Հետեւաբար՝ հրատարակությունը նաեւ հարգանքի տուրք էր բանաստեղծի հիշատակին ու պատմական արդարության վերականգնում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ֆիլիպինների նախագահ Դուտերտեի ճանապարհն է բռնել, որին ձերբակալեցին օդանավակայանում

«Հրապարակ»․ Ֆիլիպինների նախագահ Դուտերտեի ճանապարհն է բռնել, որին ձերբակալեցին օդանավակայանում Fri, 30 Oct 2026 09:15:57…

24 րոպե ago

Ի՞նչ հերոսություն եք արել

Ի՞նչ հերոսություն եք արել Fri, 30 Oct 2026 09:00:12 +0400 Մարդու լեզուն չի էլ պտտվում,…

40 րոպե ago

«Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով

«Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով Fri, 30 Oct 2026 08:45:26 +0400 Երեկ տեղի ունեցավ…

55 րոպե ago

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք Fri, 30 Oct 2026 08:20:46 +0400 «Ես գիտեի՝ գոնե ֆիզիկապես…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել

«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել Fri, 30 Oct 2026 08:15:01 +0400 Գոռավանցի հայտնի…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ո՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը»

«Հրապարակ»․ Ո՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը» Fri, 30 Oct 2026 08:10:01 +0400 Խորհրդարանի երեկվա ծեծկռտուքից…

2 ժամ ago