Վթարային ջրանջատում. հասցեներ
Wed, 28 Oct 2026 22:15:00 +0400
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի՝ Բաղրամյան, Քառասուն Աղբյուր, Շահումյան, Լուսավորիչ, Իսակով, Չարենց, Իսահակյան, Այվազովսկի, Գրիբոյեդով, Սևակ, Գնթունիներ, Հովակիմյան, Տոնոյան, Հերոսամարտի, Դարյան, Մաշտոց, Խանջյան, Բազիլիկ, Տիգրան Մեծ, Նարեկացի, Մելիքյան փողոցների, Կայք, Նիգավան գյուղերի ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։