Մուսոլինիի ֆուտբոլիստ ծոռը գոլ է խփել
Wed, 28 Oct 2026 23:30:58 +0400
Նախօրեին, Իտալիայի Ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրի շրջանակում «Լավիոն» արտագնա խաղում ջախջախել է «Սասուլոյին»՝ 6։2 հաշվով։ Հանդիպմանն իր առաջին գոլն է խփել Ռոմանո Բենիտո Ֆլորիանին՝ Իտալիայի դիտկատոր Բենիտո Մուսոլինիի ծոռը։ Վերջինս քսաներեք տարեկան է։ Մուսոլինիի ծոռն է մորական գծով։ Ռոմանո Բենիտոյի մայրը՝ Ալեսանդրա Մուսոլինին հանդիսանում է Ռոմանո Մուսոլինիի՝ Բենիտո Մուսոլինիի չորորդ զավակի դուստրը։ Ռոմանո Բենիտոն սկզբում ֆուտբոլով զբաղվել է «Ռոմայում», հետո տեղափոխվել «Լացիո»։ Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Լացիոյի» հետ կնքել է 2021 թվականին։