«Հրապարակ»․ Մեր խնդիրը համայնքի ներկայիս գործող համայնքապետն ա. ՔՊ-ի ավագանու անդամ

«Հրապարակ»․ Մեր խնդիրը համայնքի ներկայիս գործող համայնքապետն ա. ՔՊ-ի ավագանու անդամ

Thu, 29 Oct 2026 08:20:15 +0400


Նոյեմբերի 29-ին Սպիտակ քաղաքում նույնպես ՏԻմ ընտրություններ են տեղի ունենալու: Մեր տեղեկություններով՝ Սպիտակում ՔՊ-ն գրեթե նույն սցենարն է պատրաստել, ինչ Ստեփանավանում: Այսինքն, երկու թեկնածուով է մասնակցում, որ ոչ մի պարագայում իշխանությունը չկորցնի: Բայց Սպիտակում` ի տարբերություն Ստեփանավանի, ՔՊ-ի ներսում լուրջ տարաձայնություններ կան:
ՔՊ-ական գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի թեկնածությունն է առաջադրվելու համայնքապետի պաշտոնին: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ական ավագանու անդամ Համլետ Մազմանյանի եւ գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի հարաբերությունները շատ լարված են: Այն աստիճանի են լարված, որ 2 ՔՊ-ականների «պատերազմն» ազդել է նաեւ ավագանու գործունեության վրա: Անգամ ավագանու անդամներն են թիմերի բաժանվել մեկը՝ մյուսի դեմ դուրս եկել: Ի տարբերություն Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի, ով առաջադրվեց աչքի չընկնող «Գործարար» կուսակցությունով եւ հաղթեց ՔՊ-ի թեկնածուին, Համլետ Մազմանյանը նույնպես իր թեկնածությունն է առաջադրել` վերջին տարիներին առանձնապես աչքի չընկած «Բարոյական արժեքներ» կուսակցությունով:

Համլետ Մազմանյանին հարցրեցինք՝ ճի՞շտ է, որ լուրջ տարաձայնություններ ունեք Քաջայր Նիկողոսյանի հետ, եւ առաջադրվել եք` նրան հեռացնելու համար. «Այո, տարաձայնություններ կան իմ եւ գործող համայնքապետի մեջ: Մեր խնդիրը ո՛չ գործող իշխանությունն է, ո՛չ ընդդիմությունը, մեր խնդիրը համայնքի ներկայիս գործող համայնքապետն ա, մենք էլ՝ ընտրություններով հանգուցալուծումը կտանք»: Իսկ Ճի՞շտ է, որ «Բարոյական արժեքներ» կուսակցության նախագահ Սիմոն Պետրոսյանը նախկինում սատարել է ՔՊ-ին, հիմա դուք իր կուսակցությունով եք առաջադրվել. «Չգիտեմ ով, երբ ա ՔՊ-ին սատարել, բայց իրեն ճանաչում եմ, համագործակցության արդյունքում իր կուսակցությունով ենք առաջադրվել»:

Բացի այս երկու թեկնածուներից, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը եւս թեկնածու է առաջադրել, եւ առաջիկայում թեժ ընտրություներ են լինելու Սպիտակ քաղաքում: Նշենք, որ «Բարոյական արժեքներ» կուսակցությունը գրանցվել է 2022 թվականի փետրվարի 22-ին։ Կուսակցության հիմնադիրը` ըստ պետռեգիստի Սիմոն Պետրոսյանն, է ով շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալն է:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ծեծել են, պահել են մութ տեղում, հասցրել են ինքնասպանության

«Հրապարակ»․ Ծեծել են, պահել են մութ տեղում, հասցրել են ինքնասպանության Thu, 29 Oct 2026 09:45:22…

8 րոպե ago

Իսրայելն ու ԱՄՆ-ն կվերսկսեն Իրանի դեմ հարձակումները

Իսրայելն ու ԱՄՆ-ն կվերսկսեն Իրանի դեմ հարձակումները Thu, 29 Oct 2026 09:30:02 +0400 ԱՄՆ-ն և…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը»

«Հրապարակ»․ Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը» Thu, 29 Oct 2026 09:15:01 +0400 2018-ից հետո Նիկոլ…

39 րոպե ago

Տնամերձից հետո տան հերթն է

Տնամերձից հետո տան հերթն է Thu, 29 Oct 2026 09:00:22 +0400 Պատկերացրեք` դուք եւ ձեր…

53 րոպե ago

«Հրապարակ». Նիկոլի Հայաստանում անձնագիր ունենալու հաճույք ոչ բոլորը կունենան

«Հրապարակ». Նիկոլի Հայաստանում անձնագիր ունենալու հաճույք ոչ բոլորը կունենան Thu, 29 Oct 2026 08:45:27 +0400…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է Thu, 29 Oct 2026 08:25:08 +0400 ՀՀ նախագահ…

1 ժամ ago