Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր

Thu, 29 Oct 2026 09:52:06 +0400


Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։ Հայաստանի տաղավարում, որտեղ ներկայացված է երկրի կենսաբազմազանությունն ու դրա պահպանության կարևորությունը, բանկն այցելուների համար ապահովել է նաև քննարկումների հատուկ սրահ:

Հայաստանում որպես «կանաչ» տնտեսությունների և էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսավորման առաջատարներից՝ Ակբա բանկն իր գործունեության ամբողջ ընթացքում բացառել է այնպիսի բիզնեսների ֆինանսավորումը, որոնք կարող են էկոլոգիական էական վնաս հասցնել բնությանն ու շրջակա միջավայրին։ Բանկում իրականացվող գործարքների շուրջ 90%-ն այսօր կատարվում է բանկի թվային ուղիներով, որի շնորհիվ Ակբա բանկը նվազեցնում է նաև իր գործունեության բնապահպանական հետքը՝ խնայելով թուղթ և կրճատելով մասնաճյուղեր այցելելու շրջանակում CO₂-ի արտանետումները։

«Ակբան իր գործունեության ընթացքում գործնական քայլերով մշտապես նպաստել է թե՛ կենսաբազմազանության, թե՛ շրջակա միջավայրի պահպանմանն ու զարգացմանը։ Ակբա բանկի կողմից բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք ուղղված են եղել կայուն զարգացմանը, բնության պահպանությանը, Հայաստանի տարբեր համայնքների և հատկապես սահմանամերձ համայնքների զարգացմանը։ Հատկանշական է, որ այդ ծրագրերի իրականացման շրջանակում շատ ակտիվ մասնակցություն են ունեցել հենց Ակբա բանկի աշխատակիցները։ Վերջին տարիների ընթացքում Ակբա բանկի և մեր աշխատակիցների անմիջական մասնակցությամբ տնկվել է շուրջ 20 հազար ծառ Հայաստանի տարբեր շրջաններում»,- նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նարեկ Ասատրյանը:

«2011թ.-ից Ակբա բանկում ներդրված է չֆինանսավորվող ոլորտների ցանկ, ըստ որի՝ Ակբա բանկը չի ֆինանսավորում այնպիսի գործողություններ, որոնք անշրջելի կամ մեծ վնաս ունեն շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վրա։ Միևնույն ժամանակ՝ Ակբա բանկն աջակցում է այնպիսի ընկերություններին ու նախաձեռնություններին, որոնք նպաստում են կենսաբազմազանության զարգացմանը կամ պահպանությանը։ Այս բոլոր գործողություններին զուգահեռ՝ Ակբա բանկն իր Կայուն զարգացման ռազմավարության շրջանակում մինչև 2035թ.-ը նպատակ ունի հասնել զուտ զրոյական արտանետումներին»,- նշել է Ակբա բանկի Կայուն զարգացման բաժնի ղեկավար Օհան Ալվանդյանը։

Ակբան հրապարակել է նաև բանկի Կայուն զարգացման իր առաջին հաշվետվությունը՝ ներկայացնելով բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղություններով կատարված աշխատանքը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գնա՛, քո՛ւ ․․․», «Այ սո՛խ»․ ԱԺ-ում հայհոյանքներ ու վիրավորանքներ են հնչում

«Գնա՛, քո՛ւ ․․․», «Այ սո՛խ»․ ԱԺ-ում հայհոյանքներ ու վիրավորանքներ են հնչում Thu, 29 Oct 2026…

7 րոպե ago

ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում․ միջանցքում ծեծկռտուք է

ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում․ միջանցքում ծեծկռտուք է Thu, 29 Oct 2026 11:18:14 +0400 Latest news…

9 րոպե ago

«Հրապարակ». Հանդիպում ենք եւ՛ Սամվել Կարապետյանի հետ, եւ՛ Նարեկ Կարապետյանի

«Հրապարակ». Հանդիպում ենք եւ՛ Սամվել Կարապետյանի հետ, եւ՛ Նարեկ Կարապետյանի Thu, 29 Oct 2026 11:15:03…

12 րոպե ago

Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. ինչ է տեղի ունեցել ԱԺ-ում

Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. ինչ է տեղի ունեցել ԱԺ-ում Thu, 29 Oct…

15 րոպե ago

Թրամփ-Պուտին գործարքից հետո ԱՄՆ-ում դիզվառելիքն ավելի է թանկացել

Թրամփ-Պուտին գործարքից հետո ԱՄՆ-ում դիզվառելիքն ավելի է թանկացել Thu, 29 Oct 2026 11:00:25 +0400 ԱՄՆ-ում…

27 րոպե ago

Ծեծկռտուք ԱԺ-ում

Ծեծկռտուք ԱԺ-ում Thu, 29 Oct 2026 10:53:52 +0400 Latest news from Հրապարակ © 2026 Հրապարակ…

34 րոպե ago