Թրամփ-Պուտին գործարքից հետո ԱՄՆ-ում դիզվառելիքն ավելի է թանկացել

Թրամփ-Պուտին գործարքից հետո ԱՄՆ-ում դիզվառելիքն ավելի է թանկացել

Thu, 29 Oct 2026 11:00:25 +0400


ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները բարձրացել են յոթ ցենտով՝ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջև՝ ռուսական դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ համաձայնագրից հետո:

Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ, մեկ գալոնի միջին գինը հասել է 6.35 դոլարի, ինչը ավելի է, քան Պուտին-Թրամփ գործարքի հայտարարման պահին գործող 6.28 դոլարը։

Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) տվյալներին:

Նշվում է, որ չնայած ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև՝ ռուսական դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ համաձայնագրին, ԱՄՆ-ում գները չեն նվազել:

Kpler ընկերության տվյալներով՝ անցյալ շաբաթ Ռուսաստանի Պրիմորսկ քաղաքից ուղարկվել է 300,000 բարել դիզելային վառելիք տեղափոխող տանկեր:

Սկզբում բեռնանավը որպես իր նշանակման վայր նշել էր Նյու Յորքը, բայց հետագայում այն ​​փոխել էր՝ «ըստ հանձնարարության»: Սա նշանակում է, որ բեռնաթափման վերջնական նավահանգիստը դեռևս հաստատված չէ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

PlayStation-ում խափանում է եղել

PlayStation-ում խափանում է եղել Fri, 20 Nov 2026 20:30:41 +0400 Օգտատերերը հայտնել են, որ PlayStation-ում…

3 րոպե ago

Չորս Նարեկ, մեկ վարկած. ի՞նչ է թաքնված վերջին մեկ տարվա բանակային մահերի հետևում

Չորս Նարեկ, մեկ վարկած. ի՞նչ է թաքնված վերջին մեկ տարվա բանակային մահերի հետևում Fri, 20…

19 րոպե ago

«Գործեք վաղ՝ կանխեք դիաբետի բարդությունները». Երևանում քննարկվել են դիաբետի կանխարգելման և վաղ ախտորոշման միջազգային մոտեցումները

«Գործեք վաղ՝ կանխեք դիաբետի բարդությունները». Երևանում քննարկվել են դիաբետի կանխարգելման և վաղ ախտորոշման միջազգային մոտեցումները…

22 րոպե ago

Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած․․․

Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած․․․ Fri, 20 Nov 2026 20:06:00 +0400…

28 րոպե ago

Աշխատանքային շաբաթը դարձրել է հնգօրյա

Աշխատանքային շաբաթը դարձրել է հնգօրյա Fri, 20 Nov 2026 20:00:37 +0400 Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու…

33 րոպե ago

Մի քաղաքական պարպումի պատմություն. Դիտարկում

Մի քաղաքական պարպումի պատմություն. Դիտարկում Fri, 20 Nov 2026 20:00:04 +0400 Latest news from Հրապարակ…

34 րոպե ago