Թրամփ-Պուտին գործարքից հետո ԱՄՆ-ում դիզվառելիքն ավելի է թանկացել
Thu, 29 Oct 2026 11:00:25 +0400

ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները բարձրացել են յոթ ցենտով՝ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջև՝ ռուսական դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ համաձայնագրից հետո:
Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ, մեկ գալոնի միջին գինը հասել է 6.35 դոլարի, ինչը ավելի է, քան Պուտին-Թրամփ գործարքի հայտարարման պահին գործող 6.28 դոլարը։
Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) տվյալներին:
Նշվում է, որ չնայած ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև՝ ռուսական դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ համաձայնագրին, ԱՄՆ-ում գները չեն նվազել:
Kpler ընկերության տվյալներով՝ անցյալ շաբաթ Ռուսաստանի Պրիմորսկ քաղաքից ուղարկվել է 300,000 բարել դիզելային վառելիք տեղափոխող տանկեր:
Սկզբում բեռնանավը որպես իր նշանակման վայր նշել էր Նյու Յորքը, բայց հետագայում այն փոխել էր՝ «ըստ հանձնարարության»: Սա նշանակում է, որ բեռնաթափման վերջնական նավահանգիստը դեռևս հաստատված չէ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր