Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Աթոռը քաշի նստեմ, դու ղարաբաղցի ես, ղարաբաղցիներն ուշ են հասկանում

Աթոռը քաշի նստեմ, դու ղարաբաղցի ես, ղարաբաղցիներն ուշ են հասկանում

Fri, 23 Oct 2026 22:15:40 +0400


Գործարար Նարինե Չարչյանը հաճախ է համացանցում քննարկումների առիթ դառնում: Վերջին տարիներին նա, «Դայմոնդ» ռեստորանը ղեկավարելուց բացի, նաև բլոգերությամբ է սկսել զբաղվել, ողջ օրը տեսանյութեր է հրապարակում սոցցանցերում, նաեւ մրցանակներ է հաճախ ստանում, հարցազրույցներ է տալիս։ Վերջերս մի տեսանյութում օգտատերերին զայրացրել էր, թե ինչպես է նա իր աշխատակիցներին ցուցադրաբար հրամաններ տալիս։ Օրինակ ասում է` «աթոռը քաշեք՝ նստեմ», և այլն:

Նա իր տեսանյութերում նաև ցույց է տալիս, թե ինչպես են իր թիկնապահները պահում պայուսակը, բացում իր «Բրաբուսի» դռները, որ ինքը դուրս գա մեքենայից, ռեստորանի դուռը բացում, որ ներս մտնի և այլն: Բայց Չարչյանի նման բլոգերներ շատ կան, և մենք նրան չէինք անդրադառնա, եթե վերջինս մի տեսանյութ չհրապարակեր, որտեղ իր արցախցի աշխատակցին ասում է. «Հլը մի հատ էս աթոռը քաշի՝ նստեմ, այ սենց արա, դու ղարաբաղցի, ես, ուշ եք հասկանում, ուշ, հլը ասա, բայց դուք շուստրի չե՞ք, ես էլ եմ արմատներով ղարաբաղցի, ձեր աղջիկները սիրուն են», – ասել է Չարչյանը:

Օգտատերերը մեկնաբանություններ էին գրել, որ ամոթ է, առանց այդ էլ արցախցիները թիրախավորված են իշխանության կողմից, ինչո՞ւ եք դուք էլ ձեր հերթին թիրախավորում նրանց, սակայն նման մեկնաբանություններն արագությամբ ջնջվում էին, թողնելով միայն ինչ-որ ֆեյք էջերի հիացական մեկնաբանությունները:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Եթե ես ուրիշ ազգի ներկայացուցիչ լինեի, իմ առաջ շատ դռներ կբացվեին, բայց այստեղ ես սեւ ցուցակում եմ

«Հրապարակ»․ Եթե ես ուրիշ ազգի ներկայացուցիչ լինեի, իմ առաջ շատ դռներ կբացվեին, բայց այստեղ ես …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով