Շաբաթ , 21 Նոյեմբերի 2026

Լավ, մի բան չեմ հասկանում․ չխոսելն արդեն վիրավորական է

Լավ, մի բան չեմ հասկանում․ չխոսելն արդեն վիրավորական է

Fri, 20 Nov 2026 11:08:17 +0400


Դերասանուհի Արաքսյա Մելիքյանն ահազանգում է թատերական ներկայացումների ժամանակ մի քանի դպրոցների սաների կտի պահվածի մասին։

«Մի գրառում պիտի անեմ, որը վստահաբար հակասական արձագանք կունենա, բայց լինում են դեպքեր, որ չխոսելն է դառնում վիրավորական։

Արդեն որերորդ անգամն է տարբեր բեմահարթակներում խաղալու ժամանակ, հանդիպում եմ մի արգահատելի իրավիճակի, երբ դահլիճի լկտի ու անկառավարելի պահվածքը խափանում է արտիստների բեմական գործունեությունը։

Ու երբ հարցնում ենք՝ ովքեր են դահլիճում, գրեթե 100% համընկմամբ նույն դպրոցի սաներն են (ԱՇ) կամ նմանատիպ (Ա…Ն…Պ…Չ…) դպրոցների։

Լավ, մի բան չեմ հասկանում, որ մի փեշ փող են տալիս իբր բարձր կրթություն ստանալու համար, մոռանո՞ւմ են պարզապես ՄԱՐԴ դաստիարակելու մասին, թե՞ եթե տոմսն առել են, ուրեմն իրավունք ունեն դահլիճից ցույց տալ իրենց տան դիմագիծը։

Երանի հասնեն մարզերի դպրոցականների շնորհակալ հոգու ու դաստիարակության մակարդակին»,-գրել է դերասանուհին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Եթե 81 տոկոսը չի հասկանում կարդացածը, դա նշանակում է, որ այդքան մարդ նաեվ իր ղեկավարի ասած խոսքը չի հասկանում

«Հրապարակ». Եթե 81 տոկոսը չի հասկանում կարդացածը, դա նշանակում է, որ այդքան մարդ նաեվ իր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով