Նման բան չէր լինի, եթե հենց սկզբում կանխեին
Thu, 29 Oct 2026 12:07:58 +0400
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քննադատել է նիստը վարող նախագահության գործողությունները՝ նշելով, որ անհրաժեշտ էր ժամանակին ընդմիջում հայտարարել և ապահովել համապատասխան աշխատակիցների մուտքը։
Լրագրողների հետ զրույցում Աբրահամյանն ընդգծել է, որ խորհրդարանում տարաձայնություններ և վեճեր կարող են լինել, սակայն նման իրավիճակներում նախագահությունը պետք է ժամանակին արձագանքի և կանխի դրանց հետագա սրումը։
Նրա խոսքով՝ եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի հենց սկզբում, բախումները նման ծավալներ չէին ընդունի և այսքան երկար չէին շարունակվի։
Անդրադառնալով հարցին, թե ընդդիմադիր պատգամավորները կվերադառնա՞ն նիստերի դահլիճ՝ աշխատանքը շարունակելու, Աբրահամյանը պատասխանել է, որ դա քննարկման ենթակա չէ։
«Դա չի էլ քննարկվում, բնականաբար, վերադառնալու ենք, շարունակելու ենք մեր աշխատանքը»,- ասել է պատգամավորը։