Ու Դուք կոչվում եք երկրի ղեկավա՞ր, ՔՊ-ով էլ հիանու՞մ եք

Ու Դուք կոչվում եք երկրի ղեկավա՞ր, ՔՊ-ով էլ հիանու՞մ եք

Thu, 29 Oct 2026 15:07:44 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ գրառումը քննադատական արձագանքների է արժանացել սոցցանցերի օգտատերերի շրջանում։

«Ես գիտեի՝ գոնե ֆիզիկապես են ուժեղ։ Փաստորեն՝ չէ»,- այսօր Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը՝ անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱԺ նիստերի դահլիճում լարված իրավիճակ է ստեղծվել «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև։ Միջադեպը սկսվել է ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ընթացքում ծագած վիճաբանությունից, որը վերածվել է քաշքշոցի և ծեծկռտուքի։ Բախումները շարունակվել են նաև խորհրդարանի միջանցքում։

Վարչապետի գրառումը, սակայն, մի շարք օգտատերերի դժգոհությունն է առաջացրել։ Մեկնաբանություններում նրանք քննադատել են երկրի ղեկավարի արձագանքը՝ այն համարելով անպատշաճ նման իրավիճակի համար։

«Ուժ չափելու և կիրառելու համար այլ վայրեր կան։ Տգեղ երևույթ է, ամոթ բոլորին»,- գրել է օգտատերերից մեկը։

Մեկնաբանություններից մեկում նշվել է. «Ասենք՝ սա երկրի ղեկավարի խոսք է,հա՞:Դրա համար էլ այս վիճակում է մեր երկիրը»։

Մեկ այլ օգտատեր էլ գրել է. «Ուրախանում եք, որ Ազգային ժողովում մանկապարտեզ է, ու կարողանում եք իրար ծեծել։ Լավ, մենք՝ ժողովուրդս, ի՞նչ անենք»։

Քննադատական մեկ այլ արձագանքում օգտատերը հարց է բարձրացրել իշխանության ներկայացուցիչների վարքագծի և պատգամավորների վարձատրության վերաբերյալ՝ գրելով. «Ու Դուք կոչվում եք երկրի ղեկավա՞ր, ու սրանք միլիոններ են ստանում, ՔՊ-ով էլ հիանու՞մ եք»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գերմանիայում անկարգություններ են․ վարչապետը կհեռանա՞

Գերմանիայում անկարգություններ են․ վարչապետը կհեռանա՞ Sat, 21 Nov 2026 13:00:10 +0400 Մոտ 100,000 մարդ մասնակցել…

6 րոպե ago

«Հրապարակ»․ Սահմանադրություն փոխելու համար հարկավոր է սահմանադրական ճգնաժամ

«Հրապարակ»․ Սահմանադրություն փոխելու համար հարկավոր է սահմանադրական ճգնաժամ Sat, 21 Nov 2026 12:45:22 +0400 Երկուշաբթի՝…

21 րոպե ago

Մելանյա Թրամփը լավատես է․ հայտարարություն է արել

Մելանյա Թրամփը լավատես է․ հայտարարություն է արել Sat, 21 Nov 2026 12:30:23 +0400 ԱՄՆ առաջին…

36 րոպե ago

Իրանը պատրաստ է ԱՄՆ–ի հետ բանակցել

Իրանը պատրաստ է ԱՄՆ–ի հետ բանակցել Sat, 21 Nov 2026 12:30:15 +0400 Իրանը պատրաստ է…

36 րոպե ago

Փաշինյանի բառապաշարը հասարակությանը բևեռացնում է և չի կարող դրական գնահատականի արժանանալ

Փաշինյանի բառապաշարը հասարակությանը բևեռացնում է և չի կարող դրական գնահատականի արժանանալ Sat, 21 Nov 2026…

40 րոպե ago

«Հրապարակ»․ Երբ հայրենիքդ խեղճացել, արնաքամ է եղել եւ շարունակում է լինել, ի՞նչ մշակութային կյանքի մասին է խոսքը

«Հրապարակ»․ Երբ հայրենիքդ խեղճացել, արնաքամ է եղել եւ շարունակում է լինել, ի՞նչ մշակութային կյանքի մասին…

50 րոպե ago