Ուղղաթիռների բախման հետևանքով զոհեր կան
Fri, 30 Oct 2026 10:30:08 +0400
Ամերիկյան Օրեգոն նահանգի օդում ուղղաթիռների բախում է տեղի ունեցել։ Պատահարի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Նշվում է, որ բախվել են Robinson R22 և Airbus H125 ուղղաթիռները։ Դրանցից մեկի բորտում եղել է երկու մարդ, մյուսում՝ մեկ։
«Բոլոր 3 մարդիկ զոհվել են»,– հայտնել է Յամհիլ շրջանի շերիֆի գրասենյակը։