Վալենտին Պոդպոմոգով․ հայկական անիմացիայի հիմնադիրներից մեկը
Sat, 31 Oct 2026 21:45:45 +0400
Հայկական կինոյի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Վալենտին Պոդպոմոգովը (1924–1998)։ Նրա կենսագրությունն ու անցած ստեղծագործական ուղին հետաքրքիր են ոչ միայն ազգային անիմացիայի ուսումնասիրության համար, այլ նաեւ օրինակ է, քանի որ հանդիսանում է գեղարվեստական ունիվերսալիզմի եզակի նմուշ, երբ համադրվել են կինոարվեստը, գրաֆիկան, կերպարվեստը, դեկորատիվ արվեստը եւ այլն։ Պոդպոմոգովը պատկանում է այն վարպետների շարքին, որոնց գործունեույթունը սահմանել է անցյալ դարի երկրորդ կեսի հայկական գեղարվեստական մշակույթի ընթացքն ու ուղենիշները։
Վալենտին Պոդպոմոգովը ծնվել է Երեւանում՝ 1924 թվականի ապրիլի քսանիննին։ 1940 թվականին արդեն, տասնվեց տարեկանում, նա սկսում է աշխատել «Հայֆիլմում»։ Այնտեղ աստիճանաբար նա ձեւավորվում է ու կայանում որպես բեմադրիչ նկարիչ։ Շատ պրոֆեսիոնալ նկարիչներից, որոնք սերնդակից են եղել նրան, տարբերվել է նրանով, որ չի ստացել համակարգված ակադեմիական կրթություն։ Սակայն ավանդական գեղարվեստական կրթության բացակայությունը լրացվել է պատկերագրական տեխնիկաների ինքնություն յուրացմամբ։ Որպես բեմադրող նկարիչ՝ դրսեւորվել է անիմացիոն ժապավեններում։ Մասնակցել է՝ «Լեռնային լճի առեղծվածը», «Սիրտը երգում է», «Առաջին սիրո երգը» եւ այլ ֆիլմերի ստեղծմանը։ Նրա աշխատանքը ոչ միայն նկարահանումների կինոտարածքի ձեւավորումն էր, այլ մասնակցում էր վիզուալ դրամատուրգիական գործի ստեղծման աշխատանքներին, ձեւավորելով արտահայտիչ ու առարկայական միջավայր։ Հատուկ նշանակություն ունի Պոդպոմոգովի ներդրումը հայկական անիմացիոն ֆիլմարվեստում։ «Հայկինոյում» ստեղծում է անիմացիոն ֆիլմերի բաժինը։ Պոդպոմոգովի գործերից հատկապես հայտնի են՝ «Մի կաթիլ մեղրը», «Կախարդական գորգը», «Ջութակը ջունգլիներում», «Փարվանա լճի առասպելը», «Պույ պույ մկնիկը» «Լուր դա լուր» մուլտֆիլմերը։ Նրա անիմացիոն գործերը հատկապես արժանի են լուրջ ուշադրության։ Դրանք եւ լավագույն օրինակներն էին սովետական մուլտարվեստի, այլ նաեւ փորձ՝ միավորելու հայկական ժողովրդական բանահյուսությունը, գրական կերպարայնությւնը եւ ինքնուրույն գեղարվեստական լեզուն մեկ ամբողջության մեջ եւ ներկայացնելու անիմացիոն ֆիլմի տեսքով։ Նրա մուլտերում հեքիաթային պայմանականությունը միավորվում է փիլիսոփայական այլաբանության հետ, իսկ ավանդական սյուժեները վիզուալ արտահայտչականություն են ստանում, որոնք նախատեսված են ի դեպ՝ թե երեխաների, թե մեծահասակների համար, քանի որ զգալի իմաստային մտածական խորություն են պարունակում իրենց մեջ։ Անվանի գործչի կենսագրության կարեւոր հանգրվաններից է գեղարվեստական-վարչական գործունեությունը։ 1960-64 թվականներին զբաղեցրել է Երեւանի գլխավոր նկարչի պաշտոնը։ Նաեւ մասնակցել է գրքերի գեղարվեստական ձեւավորմանը, թատրական ներկայացումների ձեւավորմանը, եւ այլն։ Նրա գործունեությունը ցույց է տալիս ձգտում՝ հաղթահարելու արվեստի տարբեր ճյուղերի միջեւ սահմաններն ու միավորելու դրանք՝ «նույն տանիքի տակ»։ Մոտ հիսնամյա տարիքում սկսում է զբաղվել նկարչությամբ եւ ստեղծում իր նկարչական համակարգը։ Իր գործունեության ընթացքում արժանացել է մի շարք պետական բարձր պարգեւների եւ մրցանակների։ Վախճանվել է 1998 թվականի հուլիսի 18-ին։