«Հրապարակ». Աշակերտների տեղափոխման փողը տվել են, բայց ասում են՝ դպրոցի փակման որոշումը չկա

«Հրապարակ». Աշակերտների տեղափոխման փողը տվել են, բայց ասում են՝ դպրոցի փակման որոշումը չկա

Fri, 30 Oct 2026 12:15:19 +0400


Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի միջնակարգ դպրոցը կարող է փակվել։ Արդեն քանի օր է՝ այս մասին մտահոգություն են հայտնում գյուղի բնակիչներն ու աշակերտների ծնողները՝ գրում են ֆեյսբուքյան որոշ օգտատերեր: Մարմարիկի միջնակարգ դպրոցում սովորում է 60-ից ավելի աշակերտ, իսկ նախակրթարան հաճախում է 4 երեխա, ինչը գյուղական դպրոցի համար քիչ չէ։ Գյուղի վարչական ղեկավար Արթուր Քարամյանի խոսքով՝ դպրոցի փակման վերաբերյալ պաշտոնական տեղեկություն ինքը դեռ չի ստացել։ Նշում է, որ նման խոսակցություններ նախկինում եւս եղել են, սակայն գյուղում դեմ են դպրոցի փակմանը։
«Այս պահին դպրոցի փակման վերաբերյալ պաշտոնական որոշման մասին տեղեկություն չկա»,- նշում է նա: Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ կրթության փորձագետներն ահազանգել էին, որ կառավարությունը մտադիր է լուծարել բոլոր այն դպրոցները, որտեղ 100-ից պակաս սովորող կա:

Մարմարիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Նոնա Արզումանյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. «Այս թեման այնքան արծարծվեց, որ ավելի շատ մեզ խանգարեց, քան օգնեց: Ո՛չ որոշում կա, ո՛չ հրաման կա, ոչ մի պրոցես դեռեւս չկա, ուղղակի կառավարության որոշում կա, որ 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները փակվելու են: Մեր դպրոցում 67 աշակերտ կա, մենք, այսպես թե այնպես, մտնում ենք դրա մեջ, սակայն, որպես այդպիսին, առանձին եւ հատուկ ինչ-որ բան չի եղել: Միակ շրջաբերականը, որ եղել է մեր աշակերտներին, 2000-ական դրամներ տրամադրելու մասին է, որպեսզի նրանք հաճախեն Մեղրաձորի դպրոց, բայց ծնողները, բնականաբար, դեմ են, չեն ուզում իրենց գյուղի դպրոցը թողնել, գնալ Մեղրաձոր, ո՞վ կուզի իր աչքի առաջ դպրոցը թողնել, գնալ այլ գյուղ հասնել: Ծնողները նամակ-դիմում են գրել ԿԳՄՍ նախարարություն, ասել են, որ համաձայն չեն այդ որոշման հետ, չեն ցանկանում իրենց երեխաներին այլ գյուղ տանել, եւ մեզ հարկավոր չեն այդ 2000 դրամները: Մենք ունենք մանկավարժներ, եթե հարկավոր լինի, նրանք կխոսեն, բայց այս պահին ավելորդ է այդ մասին խոսելը, կասեն` ինչի՞ հիման վրա եք աղմուկ բարձրացնում, եթե չկա որոշում: Պետք է հստակ որոշում լինի, նոր միայն մենք պայքարենք: Մենք պատկան մարմիններին ենք դիմել, տալիս են նույն պատասխանը, որ դեռ չկա որոշում»: Առնվազն անհասկանալի է՝ ինչ որոշման մասին է խոսքը, եթե արդեն տրանսպորտային ծախսերն են փոխհատուցում եւ ուղղորդում են դեպի այլ գյուղի՝ Մեղրաձորի դպրոց, ուրեմն որոշումը կայացված է, հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է այդ 2-հազարական դրամները տային։

Իսկ Մեղրաձորի դպրոցի տնօրենը մեզ ասաց. «Մենք մարզպետարանի միջոցով ստացել ենք նախարարության համապատասխան շրջաբերականը, որը վերաբերում է Մեղրաձորի եւ Մարմարիկի դպրոցներին։ Ըստ այդ որոշման՝ երկու կրթօջախները պետք է միավորվեն հավասար հնարավորությունների ու իրավունքների սկզբունքով, իսկ որպես գործունեության տարածք՝ ճանաչվել է Մեղրաձորի միջնակարգ դպրոցի նոր վերանորոգված շենքը։ Անցած շաբաթ մեզ մեկօրյա ժամկետով գրություն ուղարկվեց՝ պահանջելով ներկայացնել, թե իրազեկման ինչ աշխատանքներ ենք կատարել ծնողների ու սովորողների շրջանում, եւ թե քանի հոգի է հավանություն տվել յուրաքանչյուր աշակերտին տրանսպորտի համար առաջարկվող օրական 2000 դրամի փոխհատուցմանը։ Ես անձամբ զանգահարեցի նախարարություն՝ ճշտելու՝ արդյոք դա վերաբերում է նաեւ Մեղրաձորի՞ երեխաներին։ Պատասխանեցին, որ ոչ. աջակցությունը նախատեսված է միայն տրանսպորտով եկողների, այսինքն՝ Մարմարիկի սովորողների համար»:
Սա արդեն համատարած ձեռագիր է դառնում։ Այնպես, ինչպես Արարատ Միրզոյանն ասում է՝ Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ սահմանադրությունը, բայց խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայմանը Սահմանադրությունը փոխելն է։ Բառերի մանիպուլյացիայով, մարդկանց խաբելով՝ փորձում են իրենց պլանավորածն անել՝ օգտվելով մարդկանց միամտությունից։ Օրինակ, Մարմարիկի դպրոցի տնօրենին համոզել, թե դեռ որոշում չկա, բայց դուք ձեր աշակերտներին ուղարկեք Մեղրաձոր։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մտադիր են արգելափակել Թրամփի որոշ նշանակումները

Մտադիր են արգելափակել Թրամփի որոշ նշանակումները Mon, 23 Nov 2026 19:30:14 +0400 ԱՄՆ Կոնգրեսի վերին…

2 րոպե ago

Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել Հյուսիսատլանտյան դաշինքի նման անվտանգության երաշխիքներ․ Քուշներ

Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել Հյուսիսատլանտյան դաշինքի նման անվտանգության երաշխիքներ․ Քուշներ Mon, 23 Nov 2026…

9 րոպե ago

«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան

«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան Mon, 23 Nov 2026 19:19:06 +0400…

14 րոպե ago

Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից

Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից Mon, 23 Nov 2026 19:15:05 +0400 «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ…

18 րոպե ago

Երկու օր երթևեկության համար փակ է լինելու

Երկու օր երթևեկության համար փակ է լինելու Mon, 23 Nov 2026 19:05:30 +0400 Հիմնանորոգման աշխատանքներով…

27 րոպե ago

Անկախության դեմ չեմ քվեարկի. քաղաքացիները` Սահմանադրության նախագծի մասին

Անկախության դեմ չեմ քվեարկի. քաղաքացիները` Սահմանադրության նախագծի մասին Mon, 23 Nov 2026 19:00:32 +0400 Latest…

32 րոպե ago