Թաքցրել են դա ժողովրդից

Թաքցրել են դա ժողովրդից

Fri, 30 Oct 2026 12:30:00 +0400


«Ադրբեջանը հասկացել է, որ որքան երկար ձգձգվի խաղաղության պայմանագրի ստորագրումը, այնքան ավելի շատ զիջումներ կարող է կորզել Հայաստանից»․ նման կարծիք է հայտնել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ լրագրողների հետ զրույցում։

Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցին՝ պատգամավորը շեշտել է, որ այդ հարցում որոշում կայացնելու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանին, և Ադրբեջանի նախագահը չի կարող թելադրել երկրի հիմնական օրենքի բովանդակությունը։

«Մենք խոսում ենք մեր պետականության մասին, Հայաստանը խաղալիք չէ»,- հայտարարել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղության օրակարգը դարձրել է նախընտրական քարոզչության առանցք, սակայն հանրությանը չի ներկայացրել, թե ինչ նոր պահանջներ կարող է առաջ քաշել Ադրբեջանը։ Կարապետյանը պնդել է, որ իշխանությունները հասարակությունից թաքցնում են բանակցային գործընթացի մանրամասները՝ այդպիսով փորձելով ստանալ քաղաքացիների աջակցությունը։

Խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներում առանցքային խնդիրը անվտանգության հստակ երաշխիքների բացակայությունն է։ Նա ընդգծել է, որ նույնիսկ ամենալավ մշակված փաստաթուղթը չի կարող ապահովել կայուն խաղաղություն, եթե դրա իրագործման համար չկան գործուն մեխանիզմներ։

Կարապետյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է ձգտի տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռություն ձևավորել՝ բացառելով Ադրբեջանի դիրքորոշումից ամբողջությամբ կախված մնալու վտանգը։ Նա նշել է, որ Հայաստանի անվտանգության և խաղաղության ապահովման հիմքը պետք է լինի ոչ թե Ադրբեջանի բարի կամքը, այլ տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը։

Նարեկ Կարապետյանը նաև կոչ է արել հանրությանը ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ, իր պնդմամբ, Նիկոլ Փաշինյանը Սյունիքում ճանապարհային զիջման է գնացել՝ դեռևս չունենալով ստորագրված խաղաղության պայմանագիր։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամերիկացի նախարարին արգելել են հեռուստաելույթներ ունենալ

Ամերիկացի նախարարին արգելել են հեռուստաելույթներ ունենալ Sun, 22 Nov 2026 20:00:56 +0400 Սպիտակ տան աշխատակազմի…

9 րոպե ago

Նախարարուհին ճիշտ չի խոսում․․․ սիրուն չի, տիկին Գալյան․ Լիլիթ Գալստյան

Նախարարուհին ճիշտ չի խոսում․․․ սիրուն չի, տիկին Գալյան․ Լիլիթ Գալստյան Sun, 22 Nov 2026 19:58:11…

11 րոպե ago

Ինչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո

Ինչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո Sun, 22 Nov 2026 19:48:30 +0400 Համացանցում…

21 րոպե ago

Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասին

Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասին Sun, 22 Nov 2026 19:37:33…

32 րոպե ago

Սկանդալ դպրոցական ավարտական քննությունների ժամանակ․ հրաժարական է տվել նախարարը

Սկանդալ դպրոցական ավարտական քննությունների ժամանակ․ հրաժարական է տվել նախարարը Sun, 22 Nov 2026 19:30:58 +0400…

38 րոպե ago

«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան

«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան Sun,…

54 րոպե ago