Ալիեւը նոր խա՞ղ է խաղում

Ալիեւը նոր խա՞ղ է խաղում

Fri, 30 Oct 2026 16:15:39 +0400


Ադրբեջանը չի ստորագրում խաղաղության պայմանագիրը: Ինչո՞ւ: Արարատ Միրզոյանն ասում է՝ Ադրբեջանը նույնիսկ նախապայմաններ չի դնում՝ այդ թուղթը ստորագրելու համար: Եվ, ուրեմն, ինչո՞ւ Ադրբեջանը չի ստորագրում այն, եթե Հայաստանի Հանրապետությունը, ինչպես փաստում են մեր այսօրվա «քաղաքական հայրերը», որեւէ պահանջ ու նախապայման չունի եւ պատրաստ է հենց հիմա ստորագրել: Ասել են, չէ՞, մեզ տեղը, օրը, ժամն ասեք, գանք՝ ստորագրենք: Ավելին ասեմ՝ ամեն օր կրկնում են, որ խաղաղությունը դե ֆակտո կա, մնում է դե յուրե հաստատեն: Բայց խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում ու չի ստորագրվում…
Այս հարցի մասին երկար մտածելուց եւ Արարատ Միրզոյանին լսելուց հետո ես նույնպես եկա այն եզրակացությանը, որ ՀՀ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումը մի այնպիսի բան չէ, որ Ալիեւին խանգարում է ստորագրել խաղաղության պայմանագիրը: Պարոն Միրզոյան, կարող ես չլղոզել հարցը, ես քեզ հետ լիովին համաձայն եմ: Ալիեւը, իսկապես, այնքան հիմար չէ, որ վախենա մեր սահմանադրությունից ու մտածի, թե մենք այդ սահմանադրությամբ կհարձակվենք Ադրբեջանի վրա: Ալիեւը, ինչ է, չգիտի՞, թե ինչ տխուր վիճակում են Հայաստանի Հանրապետությունն ու նրա կառավարիչ Նիկոլ Փաշինյանը: Հետեւաբար, այո, սահմանադրական փոփոխություններն Ալիեւի համար նախապայման չեն՝ փաստաթուղթը ստորագրել-չստորագրելու համար:

Ինձ թվում է, պարոն Միրզոյան, Ալիեւը միանգամայն այլ խաղ է խաղում, քան դուք պատկերացնում եք: Պաշտոնի բերումով Դուք պետք է որ հասկացած լինեիք դա, բայց, ավաղ, ադրբեջանական առանձին քաղաքական շրջանակներ ձեզ մոլորեցրել ու տանում են այլ ուղղությամբ՝ դեպի սահմանադրական փոփոխություններ: Մինչդեռ Ալիեւի խաղի կանոնները շատ պարզ են, անգամ՝ պարզունակ: Սխեման սա է՝ Նիկոլից պոկել ինչ հնարավոր է, իսկ պայմանագիրն ստորագրել ՀՀ հաջորդ իշխանության հետ, որի ղեկին կլինի ավելի վստահելի եւ քաղաքական առումով ավելի կանխատեսելի գործիչ: Ալիեւն ինքն իրեն մի պարզ հարց է տալիս՝ ինչու խաղաղության պայմանագիր ստորագրի մի մարդու հետ, որն իրական իշխանություն չունի Հայաստանում, հարգանք չի վայելում իր ռազմավարական գործընկերների շրջանում, օրական մի կազմակերպությունից մեկ այլ կազմակերպություն է թռչում եւ չգիտես, թե վաղն ինչեր կանի, երբ կանգնի ռեալ իշխանափոխության առաջ: Արի՝ ես սպասեմ, տեսնեմ՝ էլ ինչ եմ պոկում Նիկոլից, իսկ երբ նա չլինի, կստորագրեմ պայմանագիրը:

Պարոն Միրզոյան, կարծում եմ՝ Դուք այս մասին պետք է տեղեկացնեք Նիկոլ Փաշինյանին, իսկ հետո մեր հանրությանը պատմեք, թե ինչպես ընդունեց Նիկոլ Փաշինյանն այս նորությունը: Այդպես ավելի ազնիվ կլինի, քան այն, ինչ դուք եք անում խաղաղության պայմանագրի հետ: Այլապես այդ թղթի կտորը դարձրել եք Հոռոմի էն իքը, թե բա՝ Ադրբեջանը նախապայմաններ չի դնում, բայց ասում է՝ ձեր սահմանադրությունն է խանգարում, որ ստորագրենք…

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն

Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Fri, 30 Oct 2026 19:30:01 +0400 Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում,…

7 րոպե ago

Իշխանությունը փորձում է բառերի իմաստը փոխել․ պահանջը պահանջ չէ, խաղաղությունն արդեն հաստատված է

Իշխանությունը փորձում է բառերի իմաստը փոխել․ պահանջը պահանջ չէ, խաղաղությունն արդեն հաստատված է Fri, 30…

22 րոպե ago

Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարը հրաժարական կտա

Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարը հրաժարական կտա Fri, 30 Oct 2026 19:00:29 +0400 Եվրոպական Կենտրոնական բանկի…

37 րոպե ago

Ներկայացրել ենք «Համերաշխ խորհրդարան» ունենալու հայկական փորձը․ Նարեկ Կարապետյան

Ներկայացրել ենք «Համերաշխ խորհրդարան» ունենալու հայկական փորձը․ Նարեկ Կարապետյան Fri, 30 Oct 2026 18:58:54 +0400…

38 րոպե ago

Փաշինյանի հայտարարությունները կարող են հանգեցնել ներքաղաքական աննախադեպ ճգնաժամի

Փաշինյանի հայտարարությունները կարող են հանգեցնել ներքաղաքական աննախադեպ ճգնաժամի Fri, 30 Oct 2026 18:54:15 +0400 Փաշինյանի…

43 րոպե ago

Ինչո՞վ է վտանգավոր Արարատ Միրզոյանի առաջարկը, ի՞նչ պայմանով կարելի է համաձայնել

Ինչո՞վ է վտանգավոր Արարատ Միրզոյանի առաջարկը, ի՞նչ պայմանով կարելի է համաձայնել Fri, 30 Oct 2026…

52 րոպե ago