ՔՊ-ական «գլադիատորի» եւ նախկին կնոջ վեճը դատարան է հասել

ՔՊ-ական «գլադիատորի» եւ նախկին կնոջ վեճը դատարան է հասել

Fri, 30 Oct 2026 19:46:48 +0400


ՔՊ խմբակցության մեջ կան «հատուկ նշանակության» պատգամավորներ, որոնց գործը օրենսդրությամբ զբաղվելը չէ, այլ իշխանությանը պետք եղած պահին հակասահմանադրական ու ապօրինի գործընթացներով զբաղվելը: Օրինակ, անհրաժեշտ քանակի անուն ու ստորագրություն ապահովելը, ընդդիմադիրներին սադրելը, տեղն եկած տեղը՝ բռնանալն ու ծեծելը։ Եկեղեցու դեմ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության համար ՔՊ-ական 38 պատգամավոր էր ստորագրել, նրանցից մեկը՝ Նարեկ Բաբայանը, վերջին «մարտերում» աչքի ընկած նորաթուխ պատգամավորը:

Բացի ուժ գործադրելուց, ոչինչով աչքի չընկնող այս պատգամավորի մասին Չարենցավանում բավականին ուշագրավ բաներ են պատմում: Օրինակ, զարմանում են, թե ինչու չի այս ֆիզիկապես ուժեղ անձնավորությունը բանակում ծառայել: Բայց մենք չենք ներկայացնի բոլոր այն պատմությունները, որոնք շրջանառվում են այս «գլադիատորի» մասին, այլ միայն փաստերն կհրապարակենք, որոնք գտանք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում:

Պարզվում է, երիտասարդ Նարեկ Բաբայանը հասցրել է արդեն ամուսնանալ, ամուսնալուծվել եւ երեխայի հետ կապված դատական վեճ է ունեցել նախկին կնոջ հետ: Էթիկայի կանոներից ելնելով որոշ փաստեր չենք հրապարակի, սակայն նշենք, որ կինը՝ Ա. Գեղամյանն արգելել է Նարեկ Բաբայանին տեսակցել 5-ամյա դստեր հետ: Այդ հարցում, ըստ ամենայնի, խնամակալության մարմինները մոր կողմում են եղել եւ հայրը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` ընդդեմ պատասխանող, իրավասու մարմնի՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի և Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ պահանջելով, որ դստեր հետ տեսակցություն սահմանեն` յուրաքանչյուր շաբաթվա շաբաթ օրը՝ ժամը 10:00-ից մինչև կիրակի 12:00-ն ներառյալ, հայցվորի բնակության վայրում, առանց պատասխանողի ներկայության: Դատարանն արձանագրել է, որ կողմերը տևական ժամանակ է չեն վարում համատեղ կենցաղ, սպառվել են ընտանիքը վերականգնելու հնարավորությունները, ուստի անհրաժեշտություն է առաջացել գրանցել ամուսնալուծությունը, սակայն այս հարցում առկա չէ կողմերի համաձայնությունը՝ ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծության վերաբերյալ: Սակայն Դատարանը բավարարել է հայցը՝ սահմանել Նարեկ Աբրահամի Բաբայանի և 12.04.2021թ. ծնված Ա. Բաբայանի միջև տեսակցություն հետևյալ կարգով. Յուրաքանչյուր շաբաթվա շաբաթ օրը՝ ժամը 10:00-ից մինչև կիրակի 12:00-ն ներառյալ: Երեխային մոր բնակության վայրից վերցնելու և մոր բնակության վայր վերադարձնելու պարտականությունը դնելով Նարեկ Բաբայանի վրա: Դատարանը նաեւ արգելել է մորն` իրականացնել անչափահաս Ա. Բաբայանի ելքը Հայաստանի Հանրապետությունից առանց հոր՝ Նարեկ Բաբայանի թույլտվության:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընդդիմությանը չի կարողանալու ճնշել, արտահերթ ընտրությամբ էլ չի հաղթելու

Ընդդիմությանը չի կարողանալու ճնշել, արտահերթ ընտրությամբ էլ չի հաղթելու Mon, 02 Nov 2026 20:00:43 +0400…

19 րոպե ago

Կրակոցներ ամերիկյան խանութում․ կա զոհ եւ վիրավորներ

Կրակոցներ ամերիկյան խանութում․ կա զոհ եւ վիրավորներ Mon, 02 Nov 2026 20:00:13 +0400 Հրաձգություն է…

19 րոպե ago

Աշխատասենյակի տեսախցիկները արձանագրել են կաշառքի փոխանցումը. Պետն ընդունել է մեղքը

Աշխատասենյակի տեսախցիկները արձանագրել են կաշառքի փոխանցումը. Պետն ընդունել է մեղքը Mon, 02 Nov 2026 19:45:46…

33 րոպե ago

Պատրաստ են հակահարվածների

Պատրաստ են հակահարվածների Mon, 02 Nov 2026 19:30:27 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ եւ ԶՈՒ Գերագույն…

49 րոպե ago

Ինչու են Անդրանիկի նկարը մշակույթի պալատի վրա փակցրել

Ինչու են Անդրանիկի նկարը մշակույթի պալատի վրա փակցրել Mon, 02 Nov 2026 19:15:36 +0400 Օրեր…

1 ժամ ago

Մոսկվա- Բաքու «զբոսանավով ճամփորդության» նախագիծ

Մոսկվա- Բաքու «զբոսանավով ճամփորդության» նախագիծ Mon, 02 Nov 2026 19:00:58 +0400 Առաջիկա տարիներին Մոսկվայից Բաքու…

1 ժամ ago