Այդ քաղցրության համեմատ չկա ուրիշ քաղցր բան․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան

Այդ քաղցրության համեմատ չկա ուրիշ քաղցր բան․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան

Fri, 30 Oct 2026 19:39:34 +0400


Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի ու ԳՀՃ և ՍՎԴ տեսուչ Հոգնորհ Տեր Հուսիկ աբեղա Սմբատյանի օրհնությամբ՝ Արագածոտնի թեմի երիտասարդաց միությունների անդամները ուխտի էին գնացել Սեւանի ավազանի սրբավայրեր և այցելել Ճեմարան։ Հայտնում են թեմի մամուլի ծառայությունից։

Երիտասարդները միասնաբար աղոթեցին Հայրավանքում եւ Սեւանակղզու Սուրբ Կարապետ եւ Սուրբ Առաքելոց Եկեղեցիներում։ Ճեմարանականները նաև երիտասարդներին ներկայացրեցին եկեղեցիների պատմությունը:

Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում երիտասարդներն ունեցան ամենասպասված և կարոտած հանդիպումը՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հետ։

Թեմում ձեւավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն երիտասարդները տարվա մեջ մի քանի անգամ հանդիպում էին Սրբազան Հորը, ինչից մեկ տարի զրկվել էին զավակները։ Եվ ահա սա գեղեցիկ եւ սպասված հանդիպում էր հոր եւ զավակների միջեւ։
Սրբազան Հայրը երիտասարդների հետ զրույցում հորդորեց իրենց կյանքի ամենագլխավոր տեղում Աստծուն ունենալ՝ նշելով. «Դու ինքդ քեզ պիտի ասես. «Ես Աստված ունեմ» եւ այդ դեպքում դու երբեք մենակ չես զգա քեզ, դու վախ չես ունենա, կհասկանաս որ ամեն բան ժամանակավոր է:

Երբ դու Աստծուն «համտես ես անում», Ինքը աշխարհի ամենաքաղցրն է։ Այդ քաղցրության համեմատ չկա ուրիշ քաղցր բան, որովհետեւ դու ամենաքաղցրն ես համտեսել։ Այդպես էլ Աստծուն հանդիպածների համար աշխարհը կորցնում է իր քաղցրությունը, որովհետեւ դու Ամենաքաղցրին ես հանդիպել»:

Մկրտիչ Սրբազանը պատասխանեց երիտասարդների հարցերին։ Երիտասարդ ուխտավորները իրենց փեքրիկ նվերն հանձնեցին Սրբազանին և հրաժեշտ տվեցին՝ ակնկալիքով, որ Սրբազան Հոր հետ հաջորդ հանդիպումը կկայանա ՏԱՆԸ՝ Արագածոտնի թեմում։

Երիտասարդներին Ճեմարանում նաև ջերմ ընդունելության արժանացրեցին
ԳՀՃ և ՍՎԴ տեսուչ Հոգեշնորհ Տեր Հուսիկ աբեղա Սմբատյանը և Ճեմարանի սաները։ Հայր Սուրբը ողջունեց երիտասարդներին և կարևորեց նման հանդիպումներն ու այցելությունները, թե երիտասարդների համար և թե ճեմարանականների։
Երիտասարդներն ու ճեմարանականները անցկացրին հոգեւոր-մշակութային երգով ու պարով լցված օր, միասին մասնակցեցին երեկոյան ժամերգության և միմյանց հրաժեշտ տվեցին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քիմ Քարդաշյանը կվիրահատվի

Քիմ Քարդաշյանը կվիրահատվի Fri, 30 Oct 2026 21:37:36 +0400 Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ էզոֆագիտի՝…

8 րոպե ago

Ինչ արժեն ոսկին ու արծաթը Համաշխարհային շուկայում

Ինչ արժեն ոսկին ու արծաթը Համաշխարհային շուկայում Fri, 30 Oct 2026 21:30:33 +0400 Նյու-Յորքի Comex…

15 րոպե ago

Ջաֆար Փանահին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Ջաֆար Փանահին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Fri, 30 Oct 2026 21:23:29 +0400 Իրանի դատարանը…

22 րոպե ago

Սահմանամերձ Ոսկեպարը զրկված է բուժկետից

Սահմանամերձ Ոսկեպարը զրկված է բուժկետից Fri, 30 Oct 2026 21:15:43 +0400 2 ամիս է, ինչ…

30 րոպե ago

Առաջին անգամ Լեւոն 14-րդ Հռոմի պապը մասնակցել է ընտրությունների

Առաջին անգամ Լեւոն 14-րդ Հռոմի պապը մասնակցել է ընտրությունների Fri, 30 Oct 2026 21:00:44 +0400…

45 րոպե ago

«Սան Սիրոյի» վերջը մոտենում է․ Միլանի երկու գրանդները ներկայացրել են նոր՝ շքեղ մարզադաշտը

«Սան Սիրոյի» վերջը մոտենում է․ Միլանի երկու գրանդները ներկայացրել են նոր՝ շքեղ մարզադաշտը Fri, 30…

60 րոպե ago