Առաջին անգամ Լեւոն 14-րդ Հռոմի պապը մասնակցել է ընտրությունների
Fri, 30 Oct 2026 21:00:44 +0400
Առաջին անգամ պատմության մեջ՝ Հռոմի Լեւոն 14-րդ Պապը մասնակցել է ԱՄՆ ընտրություններին։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի Մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ ասվում է, որ Սրբազան Քահանայապետը համոզված է հաստատապես, որ ընտրության իրավունքը նաեւ քաղաքացիների պարտականությունն է, որով նրանք մասնակցում են դեմոկրատական պրոցեսներին։ Լեւոն 14-րդը, հիշեցնենք, որ ծնունդով Չիկագոյից է եւ պահպանել է ամերիկյան քաղաքացիությունը։ Նա գրանցված է Նյու-Լենոքս արվարձանում, որտեղ ներկայումս բնակվում է նրա եղբայրը։ Սրբազան Քահանայապետը, նախքան Պապական պաշտոնի ստանձնումը բավականին ակտիվ մասնակցել է թե Հանրապետական, թե Դեմոկրատական կուսակցությունների նախընտրական պրայմերիզներին, քվերակել 24 թվականի նախագահական ընտրություններում։