Փոխնահանգապետը կգլխավորի հայտնի կինոստուդիայի Տնօրենների խորհուրդը
Fri, 30 Oct 2026 22:00:30 +0400
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիոտրովսկին կգլխավորի ռուսական հայտնի «Լենֆիլմ» կինոստուդիայի Տնօրենների խորհուրդը։ Այս մասին հայտարարել է Պիոտրովսկին։ «Այսօր ինձ ընտրել են կինոստուդիայի Տնօրենների խորհրդի նախագահ։ Մենք շարունակում ենք վերջինիս ֆինանսավորումն ու առողջացման պլանի իրականացումը։ Նկարահանելու ենք լավ կինո եւ դաստիարակելու ենք կինոարդյունաբերության նոր եւ արժանավոր կադրեր»,- գրել է Պիոտրովսկին։ Նա նաեւ տեղեկացրել է, որ այս տարի Պետերբուրգը աջակցել է երկու խոշոր ժապավենների նկարահանմանը, որոնցից մեկը Եվգենի Վոդոլազկինի «Լավր» վեպի էկրանավորումն է։