«Հրապարակ»․ Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի

«Հրապարակ»․ Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի

Sat, 31 Oct 2026 08:00:11 +0400


Հինգշաբթի օրը Մոսկվայում կայացել է Ռուսաստանի հայերի միության վարչության նիստ, եւ Արա Աբրահամյանը ներկայացրել է նոր տեղակալին՝ առաջին փոխնախագահ Վահե Սամվելի Պետրոսյանին։ Նա Արխանգելսկի մարզի նահանգապետի առաջին տեղակալն է, նահանգապետի ու մարզային կառավարության աշխատակազմի ղեկավարը։ Դեռ անցյալ տարի խոսակցություն կար, որ ազդեցիկ հայերը փորձում են հասնել Արա Աբրահամյանի փոխարինմանը, սակայն այն ժամանակ չստացվեց։ Հիմա գործընթացը թափ է հավաքում։ 2027 թ. ապրիլին Արա Աբրահամյանը դառնում է 70 տարեկան, նրան պատրաստվում են հանդիսավոր ճանապարհել թոշակի եւ նախագահի պաշտոնը վստահել Պետրոսյանին։ Հատկանշական է, որ հայկական համայնքի հետ առանձնապես կապ չունեցող ռուսաստանցի այս պաշտոնյան գլխավորելու է ՌԴ հայերի ամենախոշոր կառույցը, որը ծանրակշիռ դեր ունի ՌԴ քաղաքական կյանքում։ Թե որքանով է նրա թեկնածությունն ընդունելի հայ համայնքի համար՝ հարց է։ Մեր տեղեկություններով, նա ՌԴ իշխանությունների համար ընդունելի թեկնածու է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին նոր հրաման է տվել

Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին նոր հրաման է տվել Sun, 01 Nov 2026 18:15:43…

25 րոպե ago

Կենդանակերպի 3 նշան՝ նոյեմբերին մեծ փոփոխությունների շեմին

Կենդանակերպի 3 նշան՝ նոյեմբերին մեծ փոփոխությունների շեմին Sun, 01 Nov 2026 18:00:59 +0400 Երկվորյակ Երկվորյակները…

39 րոպե ago

Մահացել է Սամվել Կոսյանը

Մահացել է Սամվել Կոսյանը Sun, 01 Nov 2026 17:45:04 +0400 ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ Խոր վշտով տեղեկացնում…

55 րոպե ago

Շատերն ասում են Ռոբերտ Քոչարյան, ես էնքան էլ հակված չեմ դրան

Շատերն ասում են Ռոբերտ Քոչարյան, ես էնքան էլ հակված չեմ դրան Sun, 01 Nov 2026…

1 ժամ ago

40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագիր, թե՞ անհասանելի շքեղություն

40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագիր, թե՞ անհասանելի շքեղություն Sun, 01 Nov 2026 17:15:34 +0400…

1 ժամ ago

Միջուկային դոկտրինի հարցում դեռ որոշում չեն կայացրել

Միջուկային դոկտրինի հարցում դեռ որոշում չեն կայացրել Sun, 01 Nov 2026 17:00:31 +0400 Իրանը դեռ…

2 ժամ ago