Պինգ-պոնգի մասնագետը

Պինգ-պոնգի մասնագետը

Sat, 31 Oct 2026 09:00:55 +0400


Հակասությունների ու զավեշտի մեջ ենք ապրում: Մեկ տարի, մեկ ամիս, մեկ շաբաթ առաջ ասված խոսքը, ձեռնարկված քայլը մեկ էլ պարզվում է` «ուժը կորցրել է» այլեւս, դարձել առոչինչ: Ոչ մի խոստում ու նախագիծ իր ավարտին չի հասցվում մեզանում, ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը իր խոստումները չկատարելուց այլեւս չի ամաչում: Ոչինչ հրաժարականի եւ ներողություն հայցելու պատճառ չի դառնում: Ահա` մի ամբողջ արտաքին գործերի նախարար հայտարարում է, որ Ադրբեջանը մեզնից չի պահանջում Սահմանադրությունը փոխել, բայց եթե չփոխենք, խաղաղության համաձայնագիրը չի ստորագրի: Իր ղեկավարը` Նիկոլ Փաշինյանը, ավելի միանշանակ է ասում՝ եթե չփոխենք Սահմանադրությունը, չկատարենք Ադրբեջանի պահանջները, պատերազմ կլինի: Նույնիսկ չի թաքցնում, որ մենք միակողմանիորեն ենք հրաժարվել մեր պահանջներից: Ասում է` խաղաղության փաստաթուղթը պինգ-պոնգի սկզբունքով տեւական ժամանակ փոխանցում էինք իրար` մենք մեր պահանջներն էինք առաջ քաշում, իրենք` իրենցը, ինչ-որ պահից որոշեցինք պինգ-պոնգից հրաժարվել:

Այսինքն, մեր պահանջներից հրաժարվեցինք եւ համաձայնեցինք ադրբեջանական պահանջների հետ: Եթե ավելի խորանանք ու հետ գնանք` հազարավոր նման պինգպոնգներից հրաժարվելու դեպքեր կհայտնաբերենք: Օրինակ, ժամանակին հստակ հայտարարում էր, որ անկլավներ չկան, դրանց իրավական հիմքերը բացակայում են, հետո այս պինգ-պոնգից հրաժարվեց: Ասում էր` եթե չկա Լաչինի միջանցքը, չի կարող լինել Մեղրիի միջանցք, սրանից էլ հրաժարվեց, ուղղակի խորամանկորեն Մեղրիի միջանցքի անունը ԹՐԻՓՓ դրեց: Ասում էր` Արցախի պատճառով մենք պատանդ ենք եղել, չենք զարգացել, Արցախը չլինի` ազատ ու ծաղկուն կապրենք: Պարզվեց` դա էլ էր սուտ, բլեֆ: Արցախը տալը մեզ խաղաղություն ու երջանկություն չբերեց:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա Thu, 05 Nov 2026 23:00:45 +0400 Եվրոպայում…

7 րոպե ago

Ձյան տեղումներից առաջ՝ ամպրոպ և ուժեղ կարկուտ

Ձյան տեղումներից առաջ՝ ամպրոպ և ուժեղ կարկուտ Thu, 05 Nov 2026 22:48:01 +0400 Երբ ձյան…

19 րոպե ago

«Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». Զախարովա

«Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». Զախարովա Thu, 05 Nov 2026 22:30:55 +0400 Ռուսաստանի…

36 րոպե ago

Google-ը հինգ երկրներում իր աշխատակիցներին առաջարկել է կամավոր ազատում աշխատանքից

Google-ը հինգ երկրներում իր աշխատակիցներին առաջարկել է կամավոր ազատում աշխատանքից Thu, 05 Nov 2026 22:23:29…

44 րոպե ago

Արսեն Ոսկանյանը նոր պաշտոնի է նշանակվել

Արսեն Ոսկանյանը նոր պաշտոնի է նշանակվել Thu, 05 Nov 2026 22:21:35 +0400 Արսեն Ոսկանյանը նշանակվել…

46 րոպե ago

Արամ Մելիքյանը հայտնել է հայրիկի առողջական խնդրի մասին

Արամ Մելիքյանը հայտնել է հայրիկի առողջական խնդրի մասին Thu, 05 Nov 2026 22:15:29 +0400 Արամ…

52 րոպե ago