Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ
Sun, 01 Nov 2026 14:30:48 +0400
«Եկեղեցու դեմ յուրաքանչյուր մարտնչող դատապարտված է պարտության, և իշխանությունները բացառություն չեն»,- Մայր աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասել է հասարակական գործիչ Նիկողայոս Հովհաննիսյանը:
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, ուզում են 10 զեկույց գրեն, էդ զեկույցները և էդ հանձնաժողովները առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ում գահակալության 27-րդ տարեդարձն է այսօր, օծվել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, ընտրվել Ազգային-եկեղեցական ժողովի կողմից, և միակ կաթողիկոսն է, որը օծվել է և՛ եպիսկոպոսների կողմից, և՛ Պոլսի պատրիարքի, և՛ Երուսաղեմի պատրիարքի կողմից։ Իրենք պայքարում են օծման դեմ և չեն հասկանում, որ օծման դեմ չես կարող պայքարել։ Նա բուհի ռեկտոր չի, որ հանես, նախարար չի, վարչության պետ չի, որ հանես։ Սա խաղուպար չի, ժողովո՛ւրդ, սա Ամենայն հայոց կաթողիկոսություն է»,–ասել է նա: