Ո՞վ է հայը, որը Լաս Վեգասում նոկաուտի ենթարկեց ադրբեջանցի անպարտելի մարտիկին

Ո՞վ է հայը, որը Լաս Վեգասում նոկաուտի ենթարկեց ադրբեջանցի անպարտելի մարտիկին

Mon, 02 Nov 2026 12:15:49 +0400


Լաս Վեգասում հոկտեմբերի կայացած UFC Fight Night: Moicano vs. Nolan (UFC Vegas 123) մրցաշարում ուշագրավ մենամարտ է տեղի ունեցել հայկական արմատներով Ժան-Պոլ Լեբոսնոյանիի և ադրբեջանցի Ֆարման Հասանովի միջև։
Մենամարտն ավարտվել է Լեբոսնոյանիի հաղթանակով։ Նա տեխնիկական նոկաուտով (TKO) հաղթել է երրորդ ռաունդում՝ մրցավարական բժշկի միջամտությունից հետո։ Մենամարտը դադարեցվել է ռաունդի 2-րդ րոպե 11-րդ վայրկյանին։
Հասանովը մինչև այս մենամարտը պրոֆեսիոնալ MMA-ում պարտություն չէր կրել։ Նա ուներ 5 հաղթանակ և UFC-ում նույնպես հասցրել էր հաղթանակով մեկնարկել։ Լեբոսնոյանիի համար սա UFC-ում երրորդ մենամարտն էր և երրորդ հաղթանակը։

Մենամարտի ընթացքում Լեբոսնոյանին արդյունավետ էր հատկապես կանգնած դիրքում՝ պարբերաբար ճշգրիտ հարվածներ հասցնելով մրցակցին։ Հասանովը փորձել է նաև ըմբշամարտի միջոցով առավելություն ստանալ, սակայն ամերիկացի մարտիկը կարողացել է դուրս գալ մրցակցի կատարած բռնվածքներից և շարունակել հարվածային պայքարը։

Երրորդ ռաունդում Հասանովի ձախ աչքի շրջանում առաջացած լուրջ վնասվածքից հետո մրցավար Դեն Միրագլիոտան դադարեցրել է մենամարտը՝ բժշկին հնարավորություն տալով գնահատել իրավիճակը։ Բժիշկը խորհուրդ է տվել չշարունակել պայքարը, ինչի արդյունքում հաղթանակը գրանցվել է Լեբոսնոյանիի օգտին՝ տեխնիկական նոկաուտով։

Հատկանշական է, որ Ժան-Պոլ Լեբոսնոյանին ունի հայկական և ռումինական արմատներ։ Նա ծնվել է ԱՄՆ-ում և նախկինում հարցազրույցներից մեկում անձամբ նշել է, որ կիսով չափ հայ է, կիսով չափ՝ ռումինացի։ Նրա հայրը՝ Ներսես Բոսնոյանը, բրազիլական ջիու-ջիցուի մարզիչ է։ Մարտիկը նաև ընդգծել է, որ հպարտ է իր հայկական ծագմամբ։

Այս հաղթանակից հետո Լեբոսնոյանիի պրոֆեսիոնալ ռեկորդը դարձել է 12 հաղթանակ և 2 պարտություն, իսկ UFC-ում նա շարունակում է հանդես գալ առանց պարտության՝ երեք մենամարտում տանելով երեք հաղթանակ։ Ֆարման Հասանովի համար սա պրոֆեսիոնալ կարիերայի առաջին պարտությունն էր։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանն իրավունք ունի օգտագործել բոլոր միջոցները՝ իր անվտանգությունն ապահովելու համար

Ռուսաստանն իրավունք ունի օգտագործել բոլոր միջոցները՝ իր անվտանգությունն ապահովելու համար Mon, 23 Nov 2026 20:30:15…

9 րոպե ago

Թրամփը Պուտինին ընկեր է անվանել

Թրամփը Պուտինին ընկեր է անվանել Mon, 23 Nov 2026 20:23:55 +0400 «Իմ ընկերը»․ այս մակագրությամբ…

15 րոպե ago

Նիկոլը թողնու՞մ, թե զավթում է իշխանությունը. Նահապետյան

Նիկոլը թողնու՞մ, թե զավթում է իշխանությունը. Նահապետյան Mon, 23 Nov 2026 20:19:04 +0400 Latest news…

20 րոպե ago

Ավինյան, չաշխատեցիք ամռանը, ասա` ո՞րն էր պատճառը

Ավինյան, չաշխատեցիք ամռանը, ասա` ո՞րն էր պատճառը Mon, 23 Nov 2026 20:15:46 +0400 Երևանի Ավան…

23 րոպե ago

Եվրոպան ստացել է Մոսկվայի՝ երկխոսելու հրավերը․արձագանքը հայտնի է

Եվրոպան ստացել է Մոսկվայի՝ երկխոսելու հրավերը․արձագանքը հայտնի է Mon, 23 Nov 2026 20:09:44 +0400 Եվրոպական…

29 րոպե ago

7 դեսպան հետ են կանչվել պաշտոններից՝ նախագահի հրամանագրերով

7 դեսպան հետ են կանչվել պաշտոններից՝ նախագահի հրամանագրերով Mon, 23 Nov 2026 20:02:33 +0400 ՀՀ…

37 րոպե ago