Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Ո՞վ է հայը, որը Լաս Վեգասում նոկաուտի ենթարկեց ադրբեջանցի անպարտելի մարտիկին

Ո՞վ է հայը, որը Լաս Վեգասում նոկաուտի ենթարկեց ադրբեջանցի անպարտելի մարտիկին

Mon, 02 Nov 2026 12:15:49 +0400


Լաս Վեգասում հոկտեմբերի կայացած UFC Fight Night: Moicano vs. Nolan (UFC Vegas 123) մրցաշարում ուշագրավ մենամարտ է տեղի ունեցել հայկական արմատներով Ժան-Պոլ Լեբոսնոյանիի և ադրբեջանցի Ֆարման Հասանովի միջև։
Մենամարտն ավարտվել է Լեբոսնոյանիի հաղթանակով։ Նա տեխնիկական նոկաուտով (TKO) հաղթել է երրորդ ռաունդում՝ մրցավարական բժշկի միջամտությունից հետո։ Մենամարտը դադարեցվել է ռաունդի 2-րդ րոպե 11-րդ վայրկյանին։
Հասանովը մինչև այս մենամարտը պրոֆեսիոնալ MMA-ում պարտություն չէր կրել։ Նա ուներ 5 հաղթանակ և UFC-ում նույնպես հասցրել էր հաղթանակով մեկնարկել։ Լեբոսնոյանիի համար սա UFC-ում երրորդ մենամարտն էր և երրորդ հաղթանակը։

Մենամարտի ընթացքում Լեբոսնոյանին արդյունավետ էր հատկապես կանգնած դիրքում՝ պարբերաբար ճշգրիտ հարվածներ հասցնելով մրցակցին։ Հասանովը փորձել է նաև ըմբշամարտի միջոցով առավելություն ստանալ, սակայն ամերիկացի մարտիկը կարողացել է դուրս գալ մրցակցի կատարած բռնվածքներից և շարունակել հարվածային պայքարը։

Երրորդ ռաունդում Հասանովի ձախ աչքի շրջանում առաջացած լուրջ վնասվածքից հետո մրցավար Դեն Միրագլիոտան դադարեցրել է մենամարտը՝ բժշկին հնարավորություն տալով գնահատել իրավիճակը։ Բժիշկը խորհուրդ է տվել չշարունակել պայքարը, ինչի արդյունքում հաղթանակը գրանցվել է Լեբոսնոյանիի օգտին՝ տեխնիկական նոկաուտով։

Հատկանշական է, որ Ժան-Պոլ Լեբոսնոյանին ունի հայկական և ռումինական արմատներ։ Նա ծնվել է ԱՄՆ-ում և նախկինում հարցազրույցներից մեկում անձամբ նշել է, որ կիսով չափ հայ է, կիսով չափ՝ ռումինացի։ Նրա հայրը՝ Ներսես Բոսնոյանը, բրազիլական ջիու-ջիցուի մարզիչ է։ Մարտիկը նաև ընդգծել է, որ հպարտ է իր հայկական ծագմամբ։

Այս հաղթանակից հետո Լեբոսնոյանիի պրոֆեսիոնալ ռեկորդը դարձել է 12 հաղթանակ և 2 պարտություն, իսկ UFC-ում նա շարունակում է հանդես գալ առանց պարտության՝ երեք մենամարտում տանելով երեք հաղթանակ։ Ֆարման Հասանովի համար սա պրոֆեսիոնալ կարիերայի առաջին պարտությունն էր։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ներկայացրել ենք «Համերաշխ խորհրդարան» ունենալու հայկական փորձը․ Նարեկ Կարապետյան

Ներկայացրել ենք «Համերաշխ խորհրդարան» ունենալու հայկական փորձը․ Նարեկ Կարապետյան Fri, 30 Oct 2026 18:58:54 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով