Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր
Mon, 02 Nov 2026 22:53:16 +0400
ՆԱՏՕ-ն և Ուկրաինան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը Կիևին հնարավորություն է տալիս մուտք գործել դաշինքի DIANA ծրագրին, որի նպատակն է քաղաքացիական զարգացումները հարմարեցնել ռազմական կարիքներին և օգնել երկակի նշանակության տեխնոլոգիաների մշակմանը, ֆինանսավորմանը և ներդրմանը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչությունը իր կայքում։
Մշտական ներկայացուցչության կայքի համաձայն՝ DIANA հիմնադրամի և Ուկրաինայի պաշտպանության նախարարության միջև հուշագիրը «բացում է ուկրաինական ընկերությունների և ստարտափների մուտքը մրցույթներ, դրամաշնորհներ և ՆԱՏՕ-ի երկրներում գտնվող ավելի քան 200 փորձարկման հրապարակներ»: