Ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Mon, 02 Nov 2026 23:00:27 +0400
Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչ շրջանի իշխանությունները տարհանել են մոտ 600 մարդու այն տարածքից, որտեղ վթարի է ենթարկվել գործարար ինքնաթիռը, հաղորդում է ABC13-ը։
«Ցավոք, սա վթարի վայր է։ Հետաքննությունը շարունակվում է, ուստի, մարդկանց թույլատրված չէ այնտեղ գտնվել», – ասել է Պալմ Բիչ շրջանի ոստիկանության կոմիսար Ջոել Ֆլորեսը։
Տարհանվածները հիմնականում միջադեպի վայրին մոտ գտնվող շարժական տների համայնքի բնակիչներ էին: Նրանց համար պատրաստվել է երկու ժամանակավոր բնակության կենտրոն:
Օսթինից Բահամյան կղզիներ թռչող բիզնես ինքնաթիռը կործանվել է Ֆլորիդայում նոյեմբերի 1-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 12:50-ին, նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո նստավայրից մոտ 14 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռում գտնվող բոլոր ինը մարդիկ զոհվել են: