Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
Mon, 02 Nov 2026 23:02:00 +0400
Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շուտով կլքի ցանկալի փեսացուների շարքը։ BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ ըմբիշն այս կիրակի կամուսնանա։
Հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում՝ հարազատների և մտերիմ մարդկանց շրջապատում։
Ալեքսանյանը հոկտեմբերի 21-ին դարձել է 35 տարեկան: Նրա ընտրյալը ևս Գյումրիից է: