«Հրապարակ». Համայնքում իշխելու համար երեք կուսակցություն է պայքարելու

«Հրապարակ». Համայնքում իշխելու համար երեք կուսակցություն է պայքարելու

Tue, 03 Nov 2026 10:45:22 +0400


Նոյեմբերի 29-ին կայանալիք Նոյեմբերյան համայնքի ավագանու համամասնական ընտրություններին մասնակցում է 3 կուսակցություն՝ «Ապրելու երկիրը», «Քաղաքացիական պայմանագիրը» եւ «Լուսավոր Հայաստանը»։ «Ապրելու երկիրը» ներկայացրել է 43 հոգուց բաղկացած ընտրական ցուցակ, որը գլխավորում է 2021թ․ դեկտեմբերից Նոյեմբերյան համայնքը ղեկավարող, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Կողբ գյուղի բնակիչ, 1973թ․ ծնված Արսեն Աղաբաբյանը։ Ընտրական ցուցակի 2-րդ համարն անհատ ձեռներեց, անկուսակցական,Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Քաջիկ Անանյանն է, 3-րդը՝ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի բժիշկ-գինեկոլոգ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Հաղթանակ գյուղի բնակիչ, 1978թ․ ծնված Սիլվա Նուրբեկյանը։ Ընտրացուցակում ընդգրկված ավագանու թեկնածուներից 11-ն անկուսակցական են, մյուսները՝ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ։ Ցուցակում ընդգրկվածներից 12 թեկնածու չի աշխատում, մյուսները տարբեր պաշտոններ են զբաղեցնում, անհատ ձեռներեցներ են եւ այլն։ Ավագանու թեկնածուների թվում են Ջուջեւան, Բերդավան, Բաղանիս եւ Ոսկեվան գյուղերի վարչական ղեկավարները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը բաղկացած է 51 անձից։ Այն գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ Դիլիջանի ԳՇՄ պետ, ՔՊ կուսակցության անդամ, Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1979թ․ ծնված Մխիթար Խաչիկյանը։ Ընտրացուցակի 2-րդ համարը Տավուշի մարզպետի տեղակալի օգնական, ՔՊ անդամ, Կողբ գյուղի բնակիչ, 1973թ․ ծնված Արարատ Թամազյանն է։ Նա մինչեւ այս տարվա գարուն Կողբ գյուղի վարչական ղեկավարն էր, հետո պաշտոնի նշանակվեց Տավուշի մարզպետի աշխատակազմում։ Սակայն Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում, մարզպետի որոշումների մեջ բացակայում է Ա․ Թամազյանին պաշտոնի նշանակման որոշումը։ Ցուցակի 3-րդ համարն անհատ ձեռներեց, անկուսակցական, Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Շուշան Հարությունյանն է։

51 հոգանոց ցուցակից 11-ն անկուսակցական է, մյուսները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։ Ընտրացուցակի 51 հոգուց 15-ը չի աշխատում, 3-ը Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի բժիշկներ են։ Ցուցակում ընդգրկված են Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպոցի տնօրենը, Դեբեդավանի, Ջուջեւանի, Լճկաձորի հանրակրթական դպրոցների վարչատնտեսական մասի համակարգողները, «Վեոլիա ջուր» ՓԲԸ ջրառծառայության Նոյեմբերյան-Իջեւան տեղամասի պետը, Նոյեմբերյանի էլցանցի էներգաիրացման հարցերով պետի տեղակալը, ՀԷՑ-ի Բագրատաշենի տեղամասի պետը, ՍԱՏՄ տեսուչ եւ այլք։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Նոյեմբերյան համայնքի ավագանու 21 տեղի համար առաջադրել է թեկնածուների 10 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է «Անփորձանք» ՍՊԸ տնօրեն, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Այրում քաղաքի բնակիչ, 1987թ․ ծնված Նարեկ Սիրադեղյանը: Ցուցակի 2-րդ համարն «Անփորձանք» ՍՊԸ հսկիչ, օպերատոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Բագրատաշեն գյուղի բնակիչ, 1989թ․ ծնված Հակոբ Պռազյանն է, 3-րդ համարը՝ «Նոյեմբերյան Վեստա» ֆուտբոլային ակումբի մեդիա եւ հաղորդակցության պատասխանատու, Կողբ գյուղի բնակիչ, 1995թ․ ծնված Սվետլանա Նասիբյանը։ Ընտրական ցուցակի 10 անդամից 3-ն անկուսակցական է, մյուսները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներ։ Ցուցակի 10 անձանցից 4-ը չի աշխատում։ «Լուսավոր Հայաստանի» ընտրացուցակում ընդգրկվածների մեծամասնությունը Նոյեմբերյան համայնքի՝ Դեբեդի հովտի բնակավայրերի բնակիչներ են։

Պարզ է, որ ընտրական քարտեզն առաջադրված կուսակցությունները բաժանելու են միմյանց միջեւ` յուրաքանչյուր ցուցակ ընտրողների իր քանակն է ունենալու տարբեր համայնքներից: Թեժ մրցակցություն է սպասվում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ

Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ Wed, 04 Nov 2026 01:07:49 +0400 ՀՀ վարչապետ…

2 ժամ ago

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ Tue, 03 Nov 2026 23:56:38 +0400 Շտապում…

3 ժամ ago

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ Tue, 03 Nov 2026 23:43:31 +0400…

3 ժամ ago

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները Tue, 03 Nov 2026 23:30:07 +0400…

4 ժամ ago

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ Tue, 03…

4 ժամ ago

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները Tue, 03 Nov 2026…

4 ժամ ago