Սպիտակի քաղաքապետը իր տեղակալին ու մի շարք վարչական ղեկավարների ազատել է աշխատանքից

Սպիտակի քաղաքապետը իր տեղակալին ու մի շարք վարչական ղեկավարների ազատել է աշխատանքից

Tue, 03 Nov 2026 11:39:32 +0400


Անկախ դիտորդ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել Սպիտակ համայնքում 2026 թվականի նոյեմբերի 29-ին սպասվող ավագանու ընտրությունների կապակցությամբ, որտեղ առաջադրվել է 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարոյական արժեքներ» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։ Անկախ Դիտորդ դաշինքը գտնում է, որ «Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, որը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը, իր պաշտոնական լիազորություններն օգտագործում է մրցակից քաղաքական ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով»։

«Այսպես, ՔՊ կուսակցության ընտրական ցուցակով առաջադրվել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, 8 բնակավայրերի վարչական ղեկավարներ (Հարթագյուղ, Քարաձոր, Արևաշող, Մեծ Պարնի, Լեռնանցք, Գոգարան, Խնկոյան, Սարալանջ) և համայնքապետարանի 6 աշխատակից։ «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրվել են համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանը և 6 բնակավայրի վարչական ղեկավար (Կաթնաջուր, Սարամեջ, Շենավան, Լուսաղբյուր, Սարահարթ, Արջահովիտ): Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հոկտեմբերի 29-ի որոշմամբ զբաղեցրած պաշտոնից ազատել է համայնքի ղեկավարի տեղակալ, «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածու, Հովիկ Հրաչի Հովհաննիսյանին։

Ընդ որում՝ Հովիկ Հովհաննիսյանը գտնվել է արձակուրդում, ինչը աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելք է։ Այս որոշման մեջ որևէ պատճառաբանություն նշված չէ և պահպանված չեն ծանուցման ժամկետները։ Ավագանու թեկնածուների գրանցման օրը՝ 2026 թվականի հոկտեմբերի 30-ին, համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը որոշում է կայացրել զբաղեցած պաշտոնից ազատել նաև «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածուներ Կաթնաջուր բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Պապոյանին, Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանին և Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Փիլոյանին։ Այս որոշումները նույնպես չեն պարունակում փաստական հիմավորումներ։ Բացի այդ՝ Քաջայր Նիկողոսյանը 2026 թվականի հոկտեմբերի 30-ին գրություն է ուղարկել համայնքի վարչական ղեկավարներին առ այն, որ նրանք ձեռնպահ մնան արձակուրդներից առաջիկա մեկ ամսում՝ աշխատանքների պատշաճ կազմակերպումն ու անխափան ընթացքն ապահովելու նպատակով»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոտ հինգ հազար ցուցարար է ձերբակալվել

Մոտ հինգ հազար ցուցարար է ձերբակալվել Tue, 03 Nov 2026 22:30:39 +0400 Ֆրանսիայում հոկտեմբերի տասնյոթից…

5 րոպե ago

Արամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ

Արամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Tue, 03…

11 րոպե ago

Խոշոր վթար Օհանավան գյուղի մոտ․ կան զոհեր

Խոշոր վթար Օհանավան գյուղի մոտ․ կան զոհեր Tue, 03 Nov 2026 22:16:20 +0400 Նոյեմբերի 3-ին՝…

20 րոպե ago

Միայն Թումանյանի Գիքորն` իշխանություն ունենալով, Նիկոլ կդառնար․ Լուսանկարներ

Միայն Թումանյանի Գիքորն` իշխանություն ունենալով, Նիկոլ կդառնար․ Լուսանկարներ Tue, 03 Nov 2026 22:15:12 +0400 Թումանյանի…

21 րոպե ago

Զիրոյանը ներկայացրել է այն երգը, որը տարիներ առաջ նվիրել էր Իննա Խոջամիրյանին, բայց փոխված տարբերակով

Զիրոյանը ներկայացրել է այն երգը, որը տարիներ առաջ նվիրել էր Իննա Խոջամիրյանին, բայց փոխված տարբերակով…

28 րոպե ago

Առաջին անգամ Ռոնալդուի որդուն հրավիրել են հավաքական

Առաջին անգամ Ռոնալդուի որդուն հրավիրել են հավաքական Tue, 03 Nov 2026 22:00:43 +0400 Առաջին անգամ…

35 րոպե ago