Կոռուպցիոն աղմուկ նախարարի շուրջ, բայց առանց քրեական վարույթի՞․ Ղազարյանի հարցադրումը

Կոռուպցիոն աղմուկ նախարարի շուրջ, բայց առանց քրեական վարույթի՞․ Ղազարյանի հարցադրումը

Tue, 03 Nov 2026 11:59:00 +0400


2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առջև բարձրացրեց վերջինիս անվան շուրջ շրջանառվող կոռուպցիոն մեղադրանքների և դատական գործընթացների հարցը։

Ղազարյանը, հղում անելով «Ազատություն» ռադիոկայանի հրապարակմանը, ներկայացրեց փաստաբանների կողմից նախարարին ուղղված կասկածները՝ կապված նրա հայտարարագրերում առկա ենթադրյալ անհամապատասխանությունների և շուրջ մեկ միլիոն դոլարի հասնող փոխառությունների հետ։ Պատգամավորը նախարարից հետաքրքրվեց՝ արդյոք այդ հանգամանքներով իրավական վարույթ է նախաձեռնվել։

Նա հիշատակեց նաև ավելի վաղ բարձրացված մեկ այլ պատմություն, որի համաձայն՝ նախարարին պատկանող տարածքը տրամադրվել էր նրա ընկերոջը, որտեղ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ կազմակերպվել էր կորպորատիվ միջոցառում։

Ղազարյանի խոսքով՝ նախարարի անունը պարբերաբար հայտնվում է կոռուպցիոն բնույթի հրապարակումներում, մինչդեռ անհասկանալի է մնում, թե ինչ իրավական ընթացք են ստանում այդ պատմությունները։ Նա հարց բարձրացրեց՝ դատաիրավական մարմինների հետ նախարարի առնչությունները սահմանափակվում են ֆինանսական հարցերով, թե կարող են ունենալ նաև դատավարական բնույթ։

Ի պատասխան՝ Վահե Հովհաննիսյանը նշեց, որ նման հարցեր իրեն հաճախ են ուղղում նաև լրագրողները, և ինքը սովորաբար խորհուրդ է տալիս դիմել իրավասու մարմիններին։ Նախարարը պնդեց, որ քննարկվող գործերի մանրամասներին ծանոթ չէ։

Նա նաև անտեղի համարեց այդ հարցի բարձրացումը բյուջետային քննարկման շրջանակում՝ ընդգծելով, որ դատական հայց ներկայացրած անձանց գործողությունները կապ չունեն քննարկվող բյուջեի հետ։

Սակայն Ղազարյանը հակադարձեց, որ հարցը վերաբերում է ոչ միայն նախարարին, այլև իրավապահ համակարգի գործունեության ընտրողականությանը։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ իրավական գործընթացներ են նախաձեռնվում, մինչդեռ իշխանության ներկայացուցիչների շուրջ առկա աղմկահարույց հրապարակումները համարժեք իրավական հետևանքներ չեն ունենում։

Պատգամավորը նաև հարց բարձրացրեց, թե արդյոք հնարավոր է, որ իրավապահ համակարգի ֆինանսավորման համար պետական բյուջեից հատկացվող միջոցներն ինչ-որ կերպ կապ ունենան այդ իրավիճակի հետ։

Ղազարյանը համեմատեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների դատավարական կարգավիճակները ՔՊ խմբակցության և կառավարության ներկայացուցիչների վիճակի հետ՝ նշելով, որ ընդդիմադիր պատգամավորների շրջանում կան մեղադրյալի կարգավիճակ ունեցողներ, մինչդեռ իշխանական պատգամավորների և կառավարության անդամների դեպքում նման իրավիճակ չկա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ղրիմի կամրջով գնացքները կրկին անցնում են

Ղրիմի կամրջով գնացքները կրկին անցնում են Mon, 23 Nov 2026 15:45:34 +0400 Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ…

12 րոպե ago

Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսեր Mon, 23 Nov 2026 15:27:25 +0400 Ակբա բանկը…

30 րոպե ago

Գործող Սահմանադրության եւ նախագծի տարբերությունները. առաջին հայացք

Գործող Սահմանադրության եւ նախագծի տարբերությունները. առաջին հայացք Mon, 23 Nov 2026 15:25:21 +0400 Հայաստանի նոր…

32 րոպե ago

Ինչպես և սպասվում էր՝ Բաքուն ողջունել է Փաշինյանի ներկայացրած «ալիևյան սահմանադրությունը»

Ինչպես և սպասվում էր՝ Բաքուն ողջունել է Փաշինյանի ներկայացրած «ալիևյան սահմանադրությունը» Mon, 23 Nov 2026…

43 րոպե ago

Տաջիկստանը դուրս է գալիս ՄՔԴ-ից․ Պուտինին չէին ձերբակալել

Տաջիկստանը դուրս է գալիս ՄՔԴ-ից․ Պուտինին չէին ձերբակալել Mon, 23 Nov 2026 15:00:10 +0400 Տաջիկստանը…

58 րոպե ago

Փաշինյանի այսօրվա ելույթում միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա

Փաշինյանի այսօրվա ելույթում միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա Mon, 23 Nov 2026…

1 ժամ ago