Բանտերում նոր կարգ է սպասվում․ տեսախցիկները կհետևեն ամեն քայլին․մանրամասներ

Բանտերում նոր կարգ է սպասվում․ տեսախցիկները կհետևեն ամեն քայլին․մանրամասներ

Tue, 03 Nov 2026 12:58:07 +0400


ՀՀ արդարադատության նախարարությունը շարունակում է քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի միջոցառումները՝ ընդլայնելով տեսահսկման հնարավորությունները, արդիականացնելով անվտանգության համակարգերը և խստացնելով արգելված իրերի մուտքի վերահսկողությունը։

Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ, հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ներկայումս բոլոր քրեակատարողական հիմնարկների ներսում տեղադրվել են տեսախցիկներ։ Դրանք նախատեսված են ոչ թե խցերում, այլ միջանցքներում տեղադրելու համար, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ վերահսկել հիմնարկների ներքին տարածքները և կանխել արգելված իրերի շրջանառությունը։

Փոփոխություններ են իրականացվում նաև ՔԿՀ-ների արտաքին անվտանգության ապահովման ուղղությամբ։ Նախարարը նշել է, որ ներդրվում է նոր տեսահսկման համակարգ, որի գործարկումից հետո նախատեսվում է հրաժարվել նախկինում կիրառվող դիտակետերից՝ այսպես կոչված «վիշկաներից»։ Դրանց փոխարեն անվտանգության վերահսկողությունն իրականացնելու են ժամանակակից տեխնիկական միջոցները և արագ արձագանքման խմբերը։

Նոր համակարգը հնարավորություն կտա շուրջօրյա հետևել տարածքում մարդկանց տեղաշարժին՝ ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։ Բացի այդ, տեսախցիկները կկարողանան արձանագրել նաև ջերմային շարժումները՝ բարձրացնելով արտաքին տարածքների վերահսկողության արդյունավետությունը։

Սրբուհի Գալյանի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներում անվտանգության ապահովման խնդիրներից մեկը կապված է եղել դրոնների միջոցով արգելված իրեր փոխանցելու փորձերի հետ։ Այդ հնարավորությունը սահմանափակելու նպատակով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վերին հատվածն ամբողջությամբ պատվել է պաշտպանիչ ցանցով, որպեսզի անօդաչու թռչող սարքերը և այլ տեխնիկական միջոցները չկարողանան մոտենալ հիմնարկին։

Նախարարը նշել է, որ նման դեպքերի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները շարունակական են, և համապատասխան կառույցները գրեթե ամենօրյա ռեժիմով պայքարում են քրեակատարողական հիմնարկներում արգելված գործողությունների դեմ։

Անվտանգության համակարգերի կատարելագործմանը զուգահեռ իրականացվում է նաև հիմնարկների տեխնիկական վերազինում։ Գալյանի տեղեկացմամբ՝ կապիտալ ծախսերի որոշակի մասն ուղղվել է ռենտգենային և այլ մասնագիտացված սարքավորումների ձեռքբերմանը։ Դրանք նախատեսված են հիմնարկ մուտք գործող անձանց և նրանց իրերի ստուգման համար՝ արգելված առարկաների ներթափանցումը կանխելու նպատակով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աուդիտը բացահայտել է բանակի խնդիրները

Աուդիտը բացահայտել է բանակի խնդիրները Wed, 25 Nov 2026 23:45:48 +0400 Պենտագոնի կողմից իրականացված ներքին…

2 ժամ ago

Նույն բանաձևը պետք է կիրառել իր նկատմամբ

Նույն բանաձևը պետք է կիրառել իր նկատմամբ Wed, 25 Nov 2026 23:42:15 +0400 Սրանք այնքան…

2 ժամ ago

Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվել

Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվել Wed, 25 Nov 2026…

2 ժամ ago

Գողերը ներխուժել են արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի կալվածք

Գողերը ներխուժել են արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի կալվածք Wed, 25 Nov 2026 23:05:13 +0400…

3 ժամ ago

ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը

ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը Wed, 25 Nov 2026 23:00:35…

3 ժամ ago

Փաշինյանի Ռուսաստան այց, Սահմանադրության նախագծի շուրջ ընդդիմության և իշխանության հակադարձումներ

Փաշինյանի Ռուսաստան այց, Սահմանադրության նախագծի շուրջ ընդդիմության և իշխանության հակադարձումներ Wed, 25 Nov 2026 22:56:41…

3 ժամ ago