Ռոման Բաղդասարյանը պետք է ներողություն խնդրի Սամվել Կարապետյանից և հերքի սուտ տեղեկությունները

Ռոման Բաղդասարյանը պետք է ներողություն խնդրի Սամվել Կարապետյանից և հերքի սուտ տեղեկությունները

Tue, 03 Nov 2026 15:38:47 +0400


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է պարտավորեցնել բլոգեր Ռոման Բաղդասարյանին հերքել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի մասին տարածած սուտ տեղեկությունները և ներողություն խնդրել։

Դատարանի վճռով սույն բլոգերն իր տարածած ստերը պետք է հերքի իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի կամ ՀՀ ողջ տարածքում տարածվող առնվազն 5000 տպաքանակ ունեցող տպագիր մամուլի միջոցով տեղադրելով դատարանի նախանշած տեքստը զրպարտություն տարածելու և ներողություն խնդրելու բովանդակությամբ։

Դատարանները Ռոման Բաղդասարյանին արդեն երրորդ առիթով են պարտավորեցնում հերքել Սամվել Կարապետյանի անվան հետ կապված սուտ և զրպարտչական տեղեկությունները ու ներողություն խնդրել։

Հիշեցնենք, որ բլոգերը հայտարարել էր, թե Սամվել Կարապետյանը «խաբել է պետությանն ու թալանել է պետական բյուջեն»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որ դեպքում է ցավը վկայում սրտի խնդրի մասին

Որ դեպքում է ցավը վկայում սրտի խնդրի մասին Tue, 24 Nov 2026 23:00:43 +0400 Ռուս…

10 րոպե ago

Նիգերիայում նավաբեկության զոհերի թիվը հասել է 32-ի

Նիգերիայում նավաբեկության զոհերի թիվը հասել է 32-ի Tue, 24 Nov 2026 22:53:50 +0400 Նիգերիայի հարավային…

17 րոպե ago

Մեկ ամսում ողջ մարզում արժանահիշատակ ոչինչ չի՞ եղել

Մեկ ամսում ողջ մարզում արժանահիշատակ ոչինչ չի՞ եղել Tue, 24 Nov 2026 22:45:43 +0400 Տավուշի…

25 րոպե ago

Իրանը խաղաղության կնքման նախապայման է ներկայացրել

Իրանը խաղաղության կնքման նախապայման է ներկայացրել Tue, 24 Nov 2026 22:30:37 +0400 Բոլոր ռազմաճակատներում պատերազմական…

40 րոպե ago

«Միսս Տիեզերք»-ում Իսրայելի ներկայացուցչին մրցույթի ժամանակ սուլոցներով են դիմավորել

«Միսս Տիեզերք»-ում Իսրայելի ներկայացուցչին մրցույթի ժամանակ սուլոցներով են դիմավորել Tue, 24 Nov 2026 22:23:08 +0400…

47 րոպե ago

Ընդդիմադիր համախմբումը մերժում է արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրության նախագիծը

Ընդդիմադիր համախմբումը մերժում է արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրության նախագիծը Tue, 24 Nov 2026 22:17:53…

53 րոպե ago