Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

Ռոման Բաղդասարյանը պետք է ներողություն խնդրի Սամվել Կարապետյանից և հերքի սուտ տեղեկությունները

Ռոման Բաղդասարյանը պետք է ներողություն խնդրի Սամվել Կարապետյանից և հերքի սուտ տեղեկությունները

Tue, 03 Nov 2026 15:38:47 +0400


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է պարտավորեցնել բլոգեր Ռոման Բաղդասարյանին հերքել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի մասին տարածած սուտ տեղեկությունները և ներողություն խնդրել։

Դատարանի վճռով սույն բլոգերն իր տարածած ստերը պետք է հերքի իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի կամ ՀՀ ողջ տարածքում տարածվող առնվազն 5000 տպաքանակ ունեցող տպագիր մամուլի միջոցով տեղադրելով դատարանի նախանշած տեքստը զրպարտություն տարածելու և ներողություն խնդրելու բովանդակությամբ։

Դատարանները Ռոման Բաղդասարյանին արդեն երրորդ առիթով են պարտավորեցնում հերքել Սամվել Կարապետյանի անվան հետ կապված սուտ և զրպարտչական տեղեկությունները ու ներողություն խնդրել։

Հիշեցնենք, որ բլոգերը հայտարարել էր, թե Սամվել Կարապետյանը «խաբել է պետությանն ու թալանել է պետական բյուջեն»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտնի չէ` ուր են տարել Սամվել Կարապետյանին

Հայտնի չէ` ուր են տարել Սամվել Կարապետյանին Wed, 04 Nov 2026 14:46:10 +0400 Սամվել Կարապետյանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով