Էդ թաղումներին որ ինքը չգնա, էդ մարդկանց մեկ ա՝ թաղելու են
Tue, 03 Nov 2026 15:37:51 +0400

«Նախագահն արտաքին քաղաքականության լիազորություն չունի, բայց միլիոնավոր դոլարներ ա ծախսում էս պետության փողերից՝ իրա շրջագայությունների համար»,- բյուջետային քննարկման ժամանակ դիմելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը:
«Էդ թաղումներին որ ինքը չգնա, էդ մարդկանց թաղելու են: Երդման արարողություններին էլ որ չգնա, դրանք կայանալու են: Ասենք՝ Ուրուգվայում չէին սպասում, ինքը գնա, նոր անեին արարողությունը»,- շարունակեց Ղազարյանը՝ խոսելով Վահագն Խաչատուրյանի մասին:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր