Պատրաստ է հանդիպել ցուցարար դպրոցականների հետ
Tue, 03 Nov 2026 18:00:05 +0400
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստյան Լեքորնյուն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել վերստին բողոքի ցույցերի դուրս եկած ավագ դպրոցականների հետ։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի վարչապետի գրասենյակը։ «Ինչպես եւ համաձայնեցվել էր, հաջորդ շաբաթ կկայանա վարչապետի հանդիպումը ավագ դպրոցականների հետ»,- ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ հանդիպման հետ կապված հայտարարությունը սակայն չի կանգնեցրել ցուցարարներին։ Ֆրանսիայի Ուսանողների միությունը կոչ է արել այսօր՝ նոյեմբերի երեքին դուրս գալ զանգվածային ցույցերի։ Նոյեմբերի հինգին ցուցարարներին կարող են միանալ մի շարք պետական ծառայությունների աշխատակիցներ, տրանսպորտի ոլորտի աշխատակիցներ։