Հինգշաբթի , 26 Նոյեմբերի 2026

Պատրաստ է հանդիպել ցուցարար դպրոցականների հետ

Պատրաստ է հանդիպել ցուցարար դպրոցականների հետ

Tue, 03 Nov 2026 18:00:05 +0400


Ֆրանսիայի վարչապետ Սեբաստյան Լեքորնյուն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել վերստին բողոքի ցույցերի դուրս եկած ավագ դպրոցականների հետ։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի վարչապետի գրասենյակը։ «Ինչպես եւ համաձայնեցվել էր, հաջորդ շաբաթ կկայանա վարչապետի հանդիպումը ավագ դպրոցականների հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ հանդիպման հետ կապված հայտարարությունը սակայն չի կանգնեցրել ցուցարարներին։ Ֆրանսիայի Ուսանողների միությունը կոչ է արել այսօր՝ նոյեմբերի երեքին դուրս գալ զանգվածային ցույցերի։ Նոյեմբերի հինգին ցուցարարներին կարող են միանալ մի շարք պետական ծառայությունների աշխատակիցներ, տրանսպորտի ոլորտի աշխատակիցներ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Հանցագործներին թողած՝ դեսպաններ, գործուղումներ

«Հրապարակ». Հանցագործներին թողած՝ դեսպաններ, գործուղումներ Tue, 17 Nov 2026 11:45:01 +0400 Հայաստանում ուժային կառույցները սկսել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով