Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Tue, 03 Nov 2026 18:42:24 +0400


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Գրիշա Թամրազյանը։

Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանը նշել է, որ Հայաստանի և Բուլղարիայի հարաբերությունները խոր պատմական արմատներ ունեն, և հայկական կողմն արժևորում է երկու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ ու բարեկամական հարաբերությունները: Նա շնորհակալությամբ է ընդգծել Բուլղարիայի ակտիվ աջակցությունը Հայաստանի՝ եվրաինտեգրման գործընթացում։

ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Հայաստան-Բուլղարիա միջխորհրդարանական կապերի զարգացումը մեծ կարևորություն ունի:

Նիկոլա Նիկոլովը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են պատմամշակութային խոր կապերի վրա: Նա նշել է, որ Բուլղարիայի հայկական համայնքը միշտ կարևոր դերակատարում է ունեցել երկու երկրների միջև սերտ հարաբերությունների պահպանման ու ամրապնդման գործում:

Դեսպանի խոսքով 2026 թվականի մայիսի 3-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը նոր կարևոր փուլ է նշանավորում երկկողմ դիվանագիտական հարաբերություններում։ Այն ուրվագծում է փոխշահավետ համագործակցության խորացման ընդհանուր տեսլականը՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա։ Նիկոլա Նիկոլովը ևս կարևորել է երկու պետությունների խորհրդարանների միջև համագործակցությունը։ Նրա խոսքով Հայաստանը Բուլղարիայի վստահելի տնտեսական գործընկերն է, և Բուլղարիան պատրաստակամ է շարունակելու երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցությունը: Այս համատեքստում ընդգծվել է, որ Երևանի և Սոֆիայի միջև նոր ավիաուղու գործարկումը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերին:

Արամ Վարդևանյանը, անդրադառնալով տնտեսական համագործակցության օրակարգին, համոզմունք է հայտնել, որ երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ, որն անհրաժեշտ է լիարժեք օգտագործել երկկողմ կապերի խորացման համար:

ԱԺ նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի ներկայացուցիչներին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունած բանաձևին աջակցելու համար, որով ընդգծում է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ քրիստոնյաներին ազատ արձակելու անհրաժեշտությունը:

Արամ Վարդևանյանը դեսպանին ներկայացրել է երկրի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղության օրակարգին, ինչպես նաև իրավունքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին առկա մարտահրավերներին։ Նա ներկայացրել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության հեղինակած՝ առողջապահության ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն դրված է շրջանառության մեջ։ Նշվել է, որ այն միտված է առողջապահական համակարգի զարգացմանը և հանրության համար մատչելի դեղերի հասանելիության ապահովմանը՝ հիմք ընդունելով ԵՄ մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը՝ ներկայացնելով դրա հիմնական նպատակներն ու առաջարկվող կարգավորումները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շամանը` հետախուզման տվյալների բազայում

Շամանը` հետախուզման տվյալների բազայում Tue, 03 Nov 2026 21:30:40 +0400 Ռուս երգիչ Shaman-ին ավելացրել են…

4 րոպե ago

Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կգործի կայանման սահմանափակում

Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կգործի կայանման սահմանափակում Tue, 03 Nov 2026 21:18:44 +0400 Երևանի քաղաքապետարանը…

16 րոպե ago

Հրաչ Մուրադյանը նոր հաղորդում կվարի

Հրաչ Մուրադյանը նոր հաղորդում կվարի Tue, 03 Nov 2026 21:15:58 +0400 MONK3-ը հիմնադրման երկրորդ տարեդարձի…

19 րոպե ago

Այսօր ֆուտբոլային կրքերն են եռալու․ Չեմպիոնների լիգայի խաղային օրը խոստանում է մեծ դրամա

Այսօր ֆուտբոլային կրքերն են եռալու․ Չեմպիոնների լիգայի խաղային օրը խոստանում է մեծ դրամա Tue, 03…

32 րոպե ago

Հիշողություններ Հայաստանի մասին․ Նադեժդա Մանդելշտամ

Հիշողություններ Հայաստանի մասին․ Նադեժդա Մանդելշտամ Tue, 03 Nov 2026 21:00:18 +0400 Հայաստանն առանձնահատուկ տեղ ունի…

34 րոպե ago

Ռուսաստանը պարգևատրել է Գուրգեն Արսենյանին

Ռուսաստանը պարգևատրել է Գուրգեն Արսենյանին Tue, 03 Nov 2026 20:58:23 +0400 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն…

36 րոպե ago