Քանի լրագրող է սպանվել աշխարհում վերջին 20 տարում
Tue, 03 Nov 2026 20:00:39 +0400
Աշխարհում վերջին քսան տարում սպանվել է մոտ 1600 լրագրող եւ ԶԼՄ աշխատակից։ Այս մասին հայտնում է UNESCO-ն։ Ըստ վիճակագրության՝ դա նշանակում է, որ յուրաքանչյուր չորս օրում սպանվել է մեկ լրագրող, ասված է հայտարարության մեջ։ Լրագրողների սպանվելու գլխավոր պատճառը եղել են զինված հակամարտությունները։ UNESCO-ն վիճակագրական այս մոնիթորինգն իրականացնում է սկսած 2006 թվականից։