Աննա Հակոբյանն ուզում է լրատվամիջոցներն իր հետ պոլեմիկայի մեջ մտնե՞ն

Աննա Հակոբյանն ուզում է լրատվամիջոցներն իր հետ պոլեմիկայի մեջ մտնե՞ն

Tue, 03 Nov 2026 19:45:46 +0400


Աննա Հակոբյանն անդրադարձել է լրատվամիջոցներին և լրագրողներին, ըստ էության նրանց մեղադրելով կողմնակալ լինելու, թեմաներն ընտրովի լուսաբանելու համար: Սա առաջին դեպքը չէ, որ նախկին լրագրողը լրագրողներին թիրախ է դարձնում, և ասում է բաներ, որոնք ոչ մի աղերս չունեն իրականության հետ: Կան հրատապ թեմաներ, որոնց անդրադառնում են գրեթե բոլոր լրատվամիջոցները, և դա նորմալ է, քանի որ թեման ուշացող է, և կարող է ժամանակավրեպ դառնալ, սակայն կան թեմաներ, որոնց լրագրողները անդրադառնում են առանց օրվա հրամայականի, ըստ իրենց նախընտրության, և արդյոք տեղի՞ն է մեղադրել լրագրողներին միանման աշխատելու մեջ:

«Չորրորդ իշխանություն» պարբերականի երկարամյա խմբագիր Շողեր Մաթևոսյանին հարցրեցինք` համաձա՞յն է, նկատե՞լ է նման տենդենց, որ բոլոր լրագրողները, և լրատվամիջոցները համատարած լուսաբանեն նույն թեման, իսկ ինչ-որ թեմա կազմակերպված մերժեն, անտեսեն: Մաթևոսյանն ասաց, որ Աննա Հակոբյանի հայտարարություններին անդրադառնալն անիմաստ է, քանի որ նա հատուկ է ընտրում նման թեմաներ` լրագրողների հետ դիսկուրսի մեջ մտնելու համար. «Նա Սամվել Աշոտյանի հետ մասնակցեց փոդքասթի: Սամվելն ինչ հարց որ տվեց, նա խուսափեց պատասխաններից, և ասպարեզ բերեց միայն իր բռնության թեման` նեղ իմաստով, միայն ընտանեկան: Հիմա էլ ի՞նչ է ուզում: Եթերից եթեր է գնում, հարցեր են տալիս իրեն, չնայած ես չեմ հետևում նրա հարցազրույցներին, բայց այնպես չէ, որ իրեն հարթակ չեն տալիս լրատվամիջոցները: Չհասկացա այդ ռիլով ինչ էր ուզում ասել, ինչ է ուզում լրատվամիջոցներից: Ուզում է իր հետ պոլեմիկայի մեջ մտնե՞ն: Ես, անկեղծ ասած, չեմ էլ ուզում նրան պատասխանել, որովհետև իր խոսքում չկար ասելիք, դատարկություն էր: Ես իմ լրագրողներին ցուցումներ չեմ տվել, միշտ ազատ են եղել թեմաների հարցում: Ամբողջ օրը իր հարցազրույցից հատվածներ են հրապարակում համացանցում, էլ ի՞նչ է ուզում, չես հասկանում: Անվերջ նույն թեմայից է խոսում` ընտանեկան բռնություն, հիմա ի՞նչ է ուզում, որ լրագրողներն անեն: Ի՞նչ գրեն այդքան բռնության մասին, ինքն է ամենաշատը շփումներ ունենում բռնության ենթարկված կանանց հետ, ուզում եմ հասկանալ լրագրողները և լրատվամիջոցները ի՞նչ կարող են անել, որ չեն անում: Քրեական գործիքակազմերը չե՞ն աշխատում, լրագրողնե՞րը պիտի բռնությունը կանխեն, ի՞նչ է ուզում մեզանից: Իմաստ չկա նրա ասածներին անդրադառնալու: Նա լրատվամիջոցներին թիրախավորում է, որ իրեն պատասխանեն, բայց չարժե»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շամանը` հետախուզման տվյալների բազայում

Շամանը` հետախուզման տվյալների բազայում Tue, 03 Nov 2026 21:30:40 +0400 Ռուս երգիչ Shaman-ին ավելացրել են…

5 րոպե ago

Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կգործի կայանման սահմանափակում

Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կգործի կայանման սահմանափակում Tue, 03 Nov 2026 21:18:44 +0400 Երևանի քաղաքապետարանը…

16 րոպե ago

Հրաչ Մուրադյանը նոր հաղորդում կվարի

Հրաչ Մուրադյանը նոր հաղորդում կվարի Tue, 03 Nov 2026 21:15:58 +0400 MONK3-ը հիմնադրման երկրորդ տարեդարձի…

19 րոպե ago

Այսօր ֆուտբոլային կրքերն են եռալու․ Չեմպիոնների լիգայի խաղային օրը խոստանում է մեծ դրամա

Այսօր ֆուտբոլային կրքերն են եռալու․ Չեմպիոնների լիգայի խաղային օրը խոստանում է մեծ դրամա Tue, 03…

33 րոպե ago

Հիշողություններ Հայաստանի մասին․ Նադեժդա Մանդելշտամ

Հիշողություններ Հայաստանի մասին․ Նադեժդա Մանդելշտամ Tue, 03 Nov 2026 21:00:18 +0400 Հայաստանն առանձնահատուկ տեղ ունի…

35 րոպե ago

Ռուսաստանը պարգևատրել է Գուրգեն Արսենյանին

Ռուսաստանը պարգևատրել է Գուրգեն Արսենյանին Tue, 03 Nov 2026 20:58:23 +0400 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն…

37 րոպե ago