Ծանոթացել են հակամարտությունը դադարեցնելու առաջարկին
Tue, 03 Nov 2026 19:30:07 +0400
Ամերիկյան կողմը ծանոթացել է հակամարտությանը վերջ տալու իրանական առաջարկներին։ Դրանից հետո, հնարավոր է տեղի ունենան հավելյալ շփումներ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ «Հակամարտությանը վերջ տալու առաջարկը ներկայացվել է ամերիկյան կողմին։ Ծանոթանալուց հետո կլինեն հավելյալ շփումներ։ Դրանց հետ կապված մանրամասները արդեն քննարկվում են»,- ասված է հրապարակման մեջ։
Նշենք, որ հայտնի էր դարձել նաեւ, որ իրանական պատվիրակությունը արդեն հեռացել է Քաթարից, որը միջնորդի դերակատարություն է իրականացնում իրանա-ամերիկյան բանակցություններում։