Դպրոցականներն արձակուրդներից հետո վերսկսել են ցույցերը
Tue, 03 Nov 2026 20:30:12 +0400
Ֆրանսիայում ավագ դպրոցականները նորից դուրս են եկել բողոքի ցույցեի՝ դպրոցական արձակուրդներից հետո։ Սակայն այժմյան ցույցերը իրենց մասշտաբներով զիջում են նախորդ շաբաթների ցույցերին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Դպրոցականները փորձել են արգելափակել մի շարք միջնակարգ դպրոցներ Փարիզում, Մարսելում եւ Ռենում։ Le Figaro-ն հայտնում է, որ այսօր աշակերտները կարողացել են արգելափակել թվով 41 դպրոց, որը Ֆրանսիայում եղած ընդհանուր դպրոցների թիվը մոտ մեկ տոկոսն է կազմում։ Դպրոցական արձակուրդներից առաջ՝ աշակերտները կարողացել են արգելափակել ավելի քան երեք հազար դպրոց։