Մոտ հինգ հազար ցուցարար է ձերբակալվել
Tue, 03 Nov 2026 22:30:39 +0400
Ֆրանսիայում հոկտեմբերի տասնյոթից սկսած ընթացող բողոքի ակցիաների եւ անկարգությունների ընթացքում ձերբակալվել է մոտ հինգ հազար ցուցարար։ Այս մասին հայտնում է BFMTV-ն, վկայակոչելով այդ երկրի Արդարադատության նախարար Ժերալ Դարմանենի ներկայացրած տվյալները։ Ձերբակալվածների երեսուն տոկոսը անչափահասներ են, յոթանասուն տոկոսը՝ չափահասներ։ Դա, ըստ հաղորդման, ցույց է տալիս, որ բողոքի գործողություններն այլեւս մեծահասակների ցույցեր են, եւ ոչ թե դպրոցականների։ 329 մարդ արդեն դատապարտվել է ազատազրկման։ Դա, ըստ Դարմանենի՝ շատ խիստ քրեաիրավական արձագանք է, որին արժանացնում են իշխանությունները։