Թուրքիայի պատմական կորուստը
Wed, 04 Nov 2026 11:30:03 +0400
Թուրքիայի ազգային արժույթը՝ լիրան սահմանել է նոր պատմական հակառեկորդ․ 50 լիրա՝ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց։
Ըստ «Ekonomim» թերթի՝ նոյեմբերի 4-ի առավոտյան Ստամբուլի ֆոնդային բորսայում դոլարը հասել է 50.02 լիրայի։
2026 թվականի սկզբից ի վեր թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 18%-ով։ 2025 թվականին այն կորցրել է իր արժեքի գրեթե մեկ քառորդը։
Ըստ Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից հարցված շուկայի մասնակիցների՝ տարեվերջին փոխարժեքը կարող է հասնել 51.5 լիրայի մեկ դոլարի համար։
Միջազգային ֆինանսական հաստատությունները, այդ թվում՝ Goldman Sachs-ը, Deutsche Bank-ը և Commerzbank-ը, կանխատեսում են, որ թուրքական լիրան ավելի կարժեզրկվի՝ հասնելով 52 լիրայի մեկ դոլարի դիմաց և նույնիսկ ավելի ցածր։