«Հրապարակ». Դիլիջանի համայնքապետը կադրային ջա՞րդ է սկսել

«Հրապարակ». Դիլիջանի համայնքապետը կադրային ջա՞րդ է սկսել

Wed, 04 Nov 2026 11:45:01 +0400


Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը ՏԻՄ ընտրություններում շռնդալից հաղթանակ տանելուց հետո սկսել է համայնքապետարանում կադրային ջարդ իրականացնել: Նա հոկտեմբերի 30-ին որոշել է նոյեմբերի 1-ից համայնքային ենթակայության «Դիլիջանի թիվ 4 մակապարտեզ» ՀՈԱԿ տնօրեն, 62-ամյա Անահիտ Սահակյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ համաձայն անձնական դիմումի: Դիլիջանի համայնքապետը հոկտեմբերի 30-ին նաեւ որոշել է իր օգնական Աշխեն Ամիրխանյանին նոյեմբերի 2-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։ Որպես որոշման հիմք՝ նշված է Աշխեն Ամիրխանյանի անձնական դիմումը։ Աշխեն Ամիրխանյանին հարցրինք աշխատանքից ազատման դիմում գրելու պատճառը, պատասխանեց. «Ես չգիտեմ ով ինչի համար է ազատվում աշխատանքից, երբեք էլ չեմ հետաքրքրվել ։

Իսկ քանի որ ղեկավարի օգնական պաշտոնում իմ առաջադրանքը պատվով հասցրել եմ վերջակետին, եւ սովոր չեմ (առանց աշխատելու) աշխատավարձ ստանալ, տեղափոխվում եմ այն աշխատանքին, որտեղ կարող եմ աշխատավարձ վաստակել։ Այսքանը»։ Բայց մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են գրվում այս դիմումները, մանավանդ մարզում աշխատող մարդիկ ինչու պետք է դիմում գրեն-ազատվեն, որ համալրեն գործազուրկների շարքերը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն

Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն Fri, 06 Nov 2026 23:46:46…

1 ժամ ago

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում Fri, 06 Nov 2026 23:36:57 +0400 Փաստաբան…

1 ժամ ago

16-ամյա դեռահասը հորից փող է գողացել՝ օնլայն կազինոյում խաղալու համար

16-ամյա դեռահասը հորից փող է գողացել՝ օնլայն կազինոյում խաղալու համար Fri, 06 Nov 2026 23:30:25…

1 ժամ ago

Sony-ն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել «Սարդ-մարդու» շնորհիվ

Sony-ն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել «Սարդ-մարդու» շնորհիվ Fri, 06 Nov 2026 23:23:03 +0400 Ճապոնական էլեկտրոնիկայի…

1 ժամ ago

ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը

ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը Fri, 06…

1 ժամ ago

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան Fri, 06 Nov 2026 23:15:43…

2 ժամ ago