Փաշինյանը թութակների իշխանություն է ստեղծել․․․

Փաշինյանը թութակների իշխանություն է ստեղծել․․․

Wed, 04 Nov 2026 13:45:24 +0400


ՔՊ-ում բոլոր պաշտոնյաներն անխտիր ինքնուրույն քաղաքական ձեռագրի պակաս ունեն։ Նիկոլ Փաշինյանի խոսույթի մեխանիկական պատճենումը հենց դրա վկայությունն է։ Ինչ ասում է՝ բառացի կրկնում են մյուսները։ Եվ սա պատահական նմանություն չէ։ Իշխանության ներսում կարծես գործում է մի պարզ կանոն՝ սեփական միտք ունենալը պարտադիր չէ, առաջնորդի միտքը ճիշտ վերարտադրելն է պարտադիր։

Հենց սա է նաև կադրերի ընտրության հարցում Փաշինյանի կիրառած թութակային մեխանիզմի էությունը։ Ինքը ինչ ասում է, մյուսները կրկնում են։ Ինչ լսում են, սովորում են ու վերարտադրում։ Դրանից դուրս բառ անգամ չեն կարողանում ասել։ Ոչ թե որովհետև ասելիք չունեն, այլ որովհետև ինքնուրույն ասելիքը կարող է հակասել վերևից իջեցված խոսույթին։

Մի քանի տարի առաջ, երբ ինչ-որ մեկի թութակի խոսքն էի ուզում լսել, զարմացա։ Թութակը հաչում էր։ Տերը բացատրեց, որ թութակը նախկինում պահվել է մի վայրում, որտեղ շուն է եղել կապած, և քանի որ միայն այդ ձայնն է լսել, մեխանիկորեն սկսել է հաչել։
Երեկ «Հրապարակը» գրել էր, որ Սրբուհի Գալյանը սկսել է նմանվել Նիկոլ Փաշինյանին։ Մի կարևոր հանգամանք չէր հիշատակվել։ Եթե Փաշինյանը համոզված չլիներ, որ իր նշանակած պաշտոնյաները կկարողանան իր խոսույթը յուրացնել ու վերարտադրել, նրանց պաշտոնի չէր նշանակի։ Սա հիշեցնում է թութակ գնելու պատմությունը, երբ գնորդը նախապես ճշտում է՝ խոսել կարո՞ղ է։
Սա, իհարկե, քաղաքական այլաբանություն է։ Իսկ քաղաքական լեզվով դրա իմաստը շատ ավելի լուրջ է. Փաշինյանի համար պաշտոնյայի գլխավոր արժանիքը ոչ թե մասնագիտական կարողությունն է, քաղաքական կշիռը կամ սեփական դիրքորոշումն ունենալը, այլ անձնական հնազանդությունն ու վերարտադրողական ունակությունը։ Նրան պետք չեն ինքնուրույն քաղաքական դեմքեր, որոնք կարող են սեփական կարծիք ունենալ, բանավիճել կամ նույնիսկ հակադրվել։ Նրան պետք են կատարողներ, որոնք կխոսեն իր բառապաշարով, կմտածեն իր թելադրած շրջանակներում և հանրությանը կմատուցեն իր ասածը՝ այլ ձայնով։

Երևի այդ պաշտոնյաներն էլ չեն գիտակցում, թե որքան նվաստացուցիչ է իրենց համար, երբ թութակային մեխանիզմով կրկնում են այն, ինչ իրենց քաղաքական ղեկավարն է ասում։ Իրենց պաշտոնական կարգավիճակը նրանց ինքնուրույնություն չի տալիս։ Նրանք պարզապես դառնում են մեկ մարդու խոսքի բազմապատկիչները։

Վերցնենք թեկուզ Սրբուհի Գալյանին։ Երեկ նա բառացիորեն կրկնեց այն, ինչ Փաշինյանն էր ավելի վաղ ասել.
«Իրենք շատ բան են ասում, գլուխը պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ։ Մեր ներքին գործն է, մենք այս աշխատանքով զբաղվում ենք արդեն տարիներ, մենք ուզում ենք ժողովուրդը որոշի։ Ով ինչ է ասում, ինձ բացարձակ չի հետաքրքրում»։
Հիմա Փաշինյանի ասածները մեջբերեմ, ու դուք ինքներդ որոշեք՝ Գալյանը լա՞վ է յուրացրել դասը։
«Հերիք եղավ, բոլ եղավ, հա՞, դավադրություն, հա՜ դավադրություն…»։
«Ձեր չափը իմացե՛ք, հերիք եղավ, բոլ եղավ»։
Փաշինյանը բազմիցս օգտագործել է նաև «գլուխը պատին է տվել» կամ «գլուխները պատին են տալիս» արտահայտությունը։
«Գլուխը պատին է տվել Մեղրին հանձողն էլ, կասկածողն էլ, հասկացա՞նք իրար»։
Ազգային ժողովի ամբիոնից այլ միջադեպերի ժամանակ էլ հայտարարել է.
«Ով որ ըտենց բան է ասել՝ գլուխը պատին է տվել»։
Հիմա սա թութակային մեխանիզմ չէ՞։ Խոսքի, բառապաշարի, նույնիսկ հուզական արձագանքի նույնականացում չէ՞։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամուսինը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել կնոջը, փայտով հարվածել գլխին․ մանրամասներ

Ամուսինը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել կնոջը, փայտով հարվածել գլխին․ մանրամասներ Fri, 06 Nov…

10 րոպե ago

Կորոշեն ինձ տուն ուղարկեն, սիրով կգնամ. դատավոր Գյոզալյան

Կորոշեն ինձ տուն ուղարկեն, սիրով կգնամ. դատավոր Գյոզալյան Fri, 06 Nov 2026 17:31:08 +0400 Latest…

14 րոպե ago

Սամվել Կարապետյանին ձերբակալեցին, որ ընդդիմության միավորմանը խոչընդոտեն

Սամվել Կարապետյանին ձերբակալեցին, որ ընդդիմության միավորմանը խոչընդոտեն Fri, 06 Nov 2026 17:24:03 +0400 Latest news…

21 րոպե ago

Անհնար եմ համարում ՍԴ փոխնախագահի պաշտոնում աշխատելը

Անհնար եմ համարում ՍԴ փոխնախագահի պաշտոնում աշխատելը Fri, 06 Nov 2026 17:15:34 +0400 Այսօր տեղի…

29 րոպե ago

#Ուղիղ․ Ընթանում է Սամվել Կարապետյանի դատական նիստը

#Ուղիղ․ Ընթանում է Սամվել Կարապետյանի դատական նիստը Fri, 06 Nov 2026 17:02:07 +0400 Latest news…

43 րոպե ago

Նեթանյահուն ու Թրամփը պարտվեցին, ես հաղթեցի․ Բրազիլիայի նախագահ

Նեթանյահուն ու Թրամփը պարտվեցին, ես հաղթեցի․ Բրազիլիայի նախագահ Fri, 06 Nov 2026 17:00:21 +0400 Բրազիլիայի…

45 րոպե ago